Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 սեպ 2021 12:29

Արցախում 3-րդ պատերազմն անխուսափելի է.Ադրբեջանի ռազմատնտեսական ներուժը զգալիորեն գերազանցում է հայկականին. Գազետա ռու

«Գազետա ռու»-ի ռազմական մեկնաբան Միխայիլ Խոդարենոկը ծավալուն վերլուծականով անդրադարձել է արցախյան երկրորդ պատերազմին:


Հոդվածի հեղինակը գրում է. «Ադրբեջանի զինված ուժերի և հայկական կազմավորումների միջև 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների վերլուծությունը սովորաբար սկսվում ու ավարտվում է Bayraktar TB2 տիպի թուրքական անօդաչու թռչող սարքերի և իսրայելական IAI Harop տիպի անօդաչուների մարտավարական և տեխնիկական բնութագրերի գերագնահատմամբ: Դրանով էլ ամեն ինչ ավարտվում է: Այնուամենայնիվ, ցանկացած զինված դիմակայության հաջողությունը կախված է ոչ միայն նորարարական զենքի մարտական կիրառությունից:


Հաղթանակն Ադրբեջանին բերեց ոչ այնքան Bayraktar TB2-ը, որքան երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ վարքագիծը, որն առկա էր հակամարտության սկսվելուց շատ ավելի առաջ:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու կարևոր բան արեց ապագա հաղթանակի համար: Նախ՝ նա ստեղծեց արդյունավետ գործիք իր քաղաքական նպատակների իրականացման համար`Ադրբեջանի զինված ուժերը: Դրա համար մեծ ջանքեր և միջոցներ ծախսեց: Երկրորդ՝ Ալիևը հայցեց Թուրքիայի աջակցությունը:  Անկարան, Առանց չափազանցության, այսօր տարածաշրջանի առաջատարն է…


Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի պետական և ռազմական բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները Բաքվի ֆոնին գունատ տեսք ունեին: Շատ քիչ բան էր արվել ինչպես երկիրը և զինված ուժերը պատերազմին նախապատրաստելու, այնպես էլ հայկական կազմավորումների մշտական մարտական և զորահավաքային պատրաստվածության պահպանման առումով:


Առանց մարտունակ զինված ուժի, ցանկացած քաղաքական հայտարարություն արժեք չունի: Ըստ էության, Երևանին չարժեր հույս դնել ինչ-որ մեկի անշահախնդիր օգնության վրա: Արևմուտքը հեռու է Հայաստանից և ոչինչ չի անում, բացի մտահոգություն հայտնելուց: Մյուս կողմից էլ Ռուսաստանին բոլորովին ձեռնտու չէր այդ պատմության մեջ ներքաշվել ամբողջությամբ Երևանի կողքին կանգնելով: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը իր  գործընկերներ են…


Երևանի ամենամեծ տխրությունն ազգային օդուժի ստեղծումն է: Օրինակ, Հայաստանի ռազմաօդային ուժերի թվով մոտ 100 մարտական ինքնաթիռներն այս պատերազմում համարվում էին քիչ թե շատ մարտունակ զորամիավորում:


Մեկ 4 ++ սերնդի կործանիչի արժեքը կազմում է 120-150 միլիոն դոլար: Ըստ այդմ, միայն օդանավ գնելու համար (չհաշված ինքնաթիռների զինամթերքը, որը պահանջվում է առնվազն 30 օր մարտական գործողությունների համար), Հայաստանին անհրաժեշտ է մոտավորապես 15 միլիարդ դոլար:


Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա ռազմատնտեսական ներուժը զգալիորեն գերազանցում է հայկականին, և այդ տարբերությունը շարունակում է արագորեն աճել: Եվ որքան այն աճում է, այնքան Բաքվի՝ ուժի դիմելու գայթակղությունը մեծանում է: Այս առումով Արցախում երրորդ պատերազմն անխուսափելի է: Հարցը միայն ժամանակի մեջ է»:


Ամբողջ հոդվածը հասանելի է «Գազետա ռու»-ում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր