Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Ավագ երկուշաբթի «Անիծված թզենու» հիշատակության օրն է          Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը, ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա       Մարտուն Գրիգորյանն ավագանու անդամության իքնաբացարկ է հայտնել    

27 սեպ 2021 15:41

Լայնածավալ աշխատանքներ ենք սկսել ` Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ,2 տարվա ընթացքում կավարտենք , իսկ ՀՀ տարածքում աշխատանքները կարող են տևել մինչև 1,5 տարի

Երկու տարվա ընթացքում Ադրբեջանը նախատեսում է ավարտել իր տարածքում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքները, իսկ Հայաստանի տարածքում աշխատանքները կարող են տևել մինչև մեկուկես տարի, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Մենք լայնածավալ աշխատանքներ ենք սկսել Ադրբեջանում` Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ: Զանգիլանում կառուցվում է երկաթուղի և մայրուղի, կառուցվում են օդանավակայաններ: Կարծում եմ, որ մեր տարածքում աշխատանքները կավարտենք երկու տարվա ընթացքում, քանի որ այստեղ աշխատանքի ծավալը շատ մեծ է: Հայաստանի տարածքում երկաթգծի և ճանապարհի երկարությունը 40 կիլոմետր է: Դա կարող է տևել 1-1,5 տարի», - ասել է Ալիևը թուրքական «Anadolu» գործակալությանը տված հարցազրույցում:


Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը պայման է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսելու համար:


«Իհարկե, սա պահանջ է: Որովհետև դա ասված է նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Հայաստանը ստանձնել է այս պարտավորությունը: Եթե չի կատարում այս պարտավորությունը, ապա ի՞նչ կարգավորման մասին կարող ենք խոսել», - ասել է Ալիևը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր