Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 սեպ 2021 10:31

Երկխոսությունից հրաժարվելը կհանգեցնի պատերազմի վերսկսման վտանգի.վերջնական խաղաղ լուծման հասնելու համար կպահանջվեն ծանր փոխզիջումներ

ԼՂ հակամարտության հումանիտար հետեւանքները պետք է մանրազնին ուսումնասիրվեն, քանի որ մարդու հիմնարար իրավունքները շարունակում են խախտվել: Այս մասին ԵԽԽՎ նիստում հայտարարել է դրա փոխնախագահ Նիկոլ Տրիսսը:


Նա նշել է, որ «ռազմագերիների հարցում չնչին առաջընթաց է գրանցվել, սակայն դա բավարար չէ»: Նա համաձայնել է ականազերծման գործում համագործակցության եւ ատելության ու սադրանքների հրահրմանը վերջ տալու անհրաժեշտության մասին:


«Երկու կողմերից ծանր փոխզիջումներ կպահանջվեն՝ վերջնական խաղաղ լուծման հասնելու համար, սակայն երկխոսությունը շատ կարեւոր է: Երկխոսությունից հրաժարվելը կհանգեցնի պատերազմ վերսկսման վտանգի», — հայտարարել է Տրիսսը:


Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ օգտակար կլինի համաձայնության գալ ՅՈւՆԵՍԿՕ-ի ՝ տարածաշրջանում մշակութային ժառանգության հասանելիության վերաբերյալ` տեւական հաշտություն կառուցելու համար: Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչների այցին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր