Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին    

28 սեպ 2021 15:53

Սխալ պատկերացում ունեք վարչապետի «ատամնաշարի» մասին․ Անդրանիկ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ում «անատամ» ելույթի մասին

Շշի նետմանը ես վերաբերվում եմ հումորով, այն նռնականետման չհանձնված ստուգարք էր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։


«Շիշ նետելը լավ բան չի։ Իսկ Չաուշենսկո՞ւն, իսկ «Եռաբլուրի» սխալ պատկերացումնե՞րը։ «Եռաբլուրում» երկրի ղեկավարի կողմից ծնկի գալը դիտվեց որպես մարդասպանի այց։ Շշին ես վերաբերվում եմ հումորով։ Անհաջող նռնականետման չհանձնած ստուգարք էր։  Ընդդիմությունն այդպիսի հարցադրումներով դարձել է ռևանշիստական քաղաքական միավորում»,- նշեց Քոչարյանը։




Դիտարկմանը, որ Ազգային ժողովում պատգամավորների միջև եղած բախման ընթացքում Վահագն Ալեքսանյանն ակնհայտորեն ոտքով հարվածեց ընդդիմադիր պատգամավորներին, Քոչարյանն ասաց․ «Ես գիտեմ, որ քրեական գործ կա հարուցված, որի շրջանակում հարցաքննվում են բոլորը»։


Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն «անատամ» ելույթ ունեցավ ՄԱԿ-ում, Քոչարյանը պատասխանեց․ «Դուք սխալ պատկերացում ունեք վարչապետի ատամնաշարի մասին»։
Լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու՞ վարչապետն իր ելույթում Թուրքիային չանդրադարձավ և չդատապարտեց՝ հաշվի առնելով նրա ակտիվ մասնակցությունը 44-օրյա պատերազմում։


Անդրանիկ Քոչարյանը հարցին չպատասխանեց, և ասաց, որ ինքը Թուրքիային կանդրադառնա առանձին։


Հարցին, թե ինչու ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից չասաց, որ Շուշին ու Հադրութը գրավված են, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ առիթ կունենան Հայաստանի ղեկավարին այդ հարցը տալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր