Մարտի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԶԼՄ-ների համար հերթական «զպաշապիկն» են կարում, նոր նախագիծ են մշակել․ «Հրապարակ»       Անդրանիկ Սիմոնյանը խիստ հուզվել է նախորդ փակ նիստից իր անձի վերաբերյալ արտահոսքից՝ իր առանձնատան մասին հրապարակումից. «Հրապարակ»    

29 սեպ 2021 11:40

Ադրբեջանն այդ փտած պարանով իրեն նետում է գեհենական անդունդի նմանող մեծ փորձության մեջ. 2 մետաֆորիկ թվիթ մի օրում Իրանի խորհրդարանի պատգամավորից՝ Ադրբեջանին հասցեագրված

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը գրում է․


«Երկու մետաֆորիկ թվիթ մի օրում Իրանի խորհրդարանի պատգամավոր Արտաշիր Մոթահարիից՝ Ադրբեջանին հասցեագրված շատ հետաքրքիր ուղերձներով։


Թվիթ 1
Թուրքիան, տարված Օսմանյան կայսրության վերականգնման ցնորքով, զբաղված է արկածախնդրությամբ և կրակի հետ խաղալով։ Այս միջոցին Ադրբեջանն այդ փտած պարանով իրեն նետում է գեհենական անդունդի նմանող մեծ փորձության մեջ։


Թվիթ 2
Եթե մեր հյուսիսային հարևանը ցանկանում է դուրս գալ բարեկամական հարաբերությունների ծիրից, ապա պիտի իմանա, որ իր մայրաքաղաքի հեռավորությունը հենց Իրանի սահմանագլխից հասանելի է իրանական զինուժի հրետանու համար»։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր