Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

29 սեպ 2021 11:55

Փորձ է արվում Արցախ բառը հնարավորինս քիչ օգտագործել խորհրդարանում.Թագուհի Թովմասյան

44-օրյա պատերազմը տվեց ոչ միայն տարածքային կորուստներ, զոհեր, հաշմված մարդիկ, այլ հարյուրավոր անտուն մնացած քաղաքացիներ, որոնց խնդիրները մեկ տարվա ընթացքում ամբողջական չեն լուծվել: Այս մասին խորհրդարանում տեղահանված արցախցիների իրավունքների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ կան շատ խնդիրներ նաև տեղահանված բնակիչների կեցության և իրավունքների հետ, որոնք կապված են երկու երկրների օրենսդրական դաշտի հետ:


Պատգամավորի արձանագրմամբ՝ իշխանությունը ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում Արցախին առնչվող հարցերի քննարկման ժամանակ.


«Այսօրվա մեր սակավամարդ քննարկումը վկայում է այն մասին, որ Արցախի Հանրապետություն տերմինը չօգտագործած քաղաքական իշխանությունը ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում Արցախին առնչվող հարցերի քննարկման ժամանակ: Մենք նկատում ենք, որ փորձ է արվում Արցախ բառը հնարավորինս քիչ օգտագործել ՀՀ խորհրդարանում: Ստացվում է, որ պատերազմից մեկ տարի անց մենք ունենք տրամադրություն, հնարավորություն՝ գունագեղ միջոցառում կազմակերպելու, բայց Արցախին առնչվող հարցերի մասով մենք կաղում ենք: Մեր այս քննարկումը նաև ի հեճուկս այդ վերաբերմունքի է, որպեսզի ցույց տանք, որ խորհրդարանում կան ուժեր, որոնք Արցախը շարունակում են համարել արժեք, մեր երկրորդ հայրենիք և Արցախի հետ կապված ցանկացած խնդիր հենց մեր խնդիրն է»,-ասաց Թովմասյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր