ԵԱՏՄ-ում իմ բացակայությամբ հայտարարություն է ընդունվել, իմ գործընկերներին հարցեր ունեմ          Ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր են բացահայտվել. ՀԿԿ       Ճապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, կան վիրավnրներ    

29 սեպ 2021 14:20

Պետք չէ շահարկել կորուստը,Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ

ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում է, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:

«Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ:
Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր մահացել է երգիչ, երգահան Հայկոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր