Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

30 սեպ 2021 13:35

Լինում են դեպքեր, երբ ինչ–որ որոշում կայացնելիս նայում եմ լուսանկարին,հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ. նախարարը` Փաշինյանի լուսանկարի մասին

Լինում են դեպքեր, երբ  ինչ–որ որոշում կայացնելիս նայում եմ լուսանկարին,հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ. նախարարը` Փաշինյանի լուսանկարի մասինՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի աշխատասենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը հաստատեց այդ տեղեկությունը։
«Պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է»,– ասաց Անդրեասյանը։
Նա նաև չհերքեց` լինում են դեպքեր, երբ ինքը ինչ–որ որոշում կայացնելիս նայում է լուսանկարին։
«Այո՛, լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»,– ասաց Անդրեասյանը։
Արդարադատության նախարարը շեշտեց, որ երկրի դրոշը, զինանշանն ու ղեկավարի լուսանկարը իր համար խորհրդանիշներն են, որոնք անհրաժեշտ է հարգել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր