Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

30 սեպ 2021 13:54

ԱՄՆ բարձրաստիճան զինվորականն ընդունել է, որ Վաշինգտոնը պարտվել է Աֆղանստանի պատերազմում

ԱՄՆ բանակը տանուլ է տվել պատերազմն Աֆղանստանում՝ չնայած իրականացրել է իր առջև դրված նպատակներից մի քանիսը։ Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի հանձնաժողովի նախագահ Մարկ Միլլին Սենատում լսումների ժամանակ։



Նա նշել է, որ այդ պատերազմը Վաշինգտոնի համար եղել է ռազմավարական ձախողում։ Միլլին շեշտել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է ոչնչացնել Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորումը, սակայն չի հաջողվել խոչընդոտել «Թալիբանի»՝ իշխանության գալուն։


Լսումների ժամանակ շատ կոնգրեսականներ կոչ են արել երկրի ռազմական ղեկավարությանը դասեր քաղել տեղի ունեցածից՝ հետագայում նույն սխալները չկրկնելու համար։ Հանրապետականները փորձել են ապացուցել, որ Աֆղանստանում թալիբների իշխանության գալու մեղավորը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն է, մինչդեռ դեմոկրատները կարծիք էին հայտնել, որ ձախողման պատասխանատուն ԱՄՆ բոլոր վարչակազմերն են, որոնք աշխատել են վերջին 20 տարիների ընթացքում, այլ ոչ միայն Բայդենը։


Իր հերթին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Ֆրենք Մաքքենզին նշել է, որ Սպիտակ տանը խորհուրդ է տվել որոշ ժամանակով Աֆղանստանում թողնել 2500 ամերիկյան զինծառայողի, սակայն իրեն ոչ ոք չի լսել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր