Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

01 հոկ 2021 18:37

Հերոսներ, որոնց անունները պատմության մեջ գրվեցին և դեռ կգրվեն ոսկե տառերով

Հերոսներ, որոնց անունները պատմության մեջ գրվեցին և դեռ կգրվեն ոսկե տառերովԳոյամարտում ծնվեցին նոր հերոսներ, որոնց անմահ անունն ու սխրանքը ոսկե տառերով են գրվելու մեր պատմության էջերում:
Շեքսպիրն ասում է. «Անարդար կռվում հերոսներդ կորչում են»: Արցախյան գոյամարտի մեր հերոսները հավերժ ապրելու են ապրողաց  սրտում, քանզի նրանց կռիվն արդարացի էր, կռվում էին Արցախի ազատության ու անկախության համար: Ծնվեցին լեգենդար հերոսներ, շատ են նրանք, որի՞ անունը տանք: Նրանց մասին արժանի երգեր են գրվել ու էլի պիտի գրվեն: Նրանք մեր ազգային սրբությունն են:
 
Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում արցախյան պատերազմի զոհերի հիշատակի պուրակում ավելացավ Տիգրան Բաղդասարյանի և Սերգեյ Աբրահամյանի լուսանկարները, ովքեր հերոսաբար զոհվել էին 44 օրյա  պատերազմում: Երկու վառ անուն, քաջ նահատակներ: Տիգրան Բաղդասարյանը Արմավիրի մարզի «Սարդարապատ» կամավորական ջոկատից էր, ցավոք, թեժ մարտում քաջաբար մարտնչելով զոհվել է։
 
Ծածանվում է եռագույնդ շիրիմիդ վրա հայոց լեռների խիզախ արծիվ՝ պաշտպանելով հող հայրենին՝ դարձար հավերժի ճամփոորդ: Ջրականի  բարձունքում   արիաբար մարտնչելով  թշնամու բանակի դեմ ՝ ընկավ մեր խիզախ Տիգրանը իր ծնողների միակ զավակը: Ցավոք, չարաբաստիկ ավտովթարի հետևանքով տարիներ առաջ Տիգրանը կորցրել էր իր եղբորը:

Տիգրան Բաղդասարյանի հայրիկի՝ Հովհաննես Բաղդասարյանի  նախաձեռնությամբ և հովանավորությամբ Լուկաշին համայնքի արցախյան պատերազմի զոհերի հիշատակի պուրակում  տեղադրվեց և օծվեց հուշաքար՝ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:  Տիգրանի հայրը նշեց, որ որդու համառ բնավորությունն ու հայրենասիրական մղումներն են դրդել մեկնելու ռազմաճակատ, չէ՞ որ իր տեղն  իր զինակից ընկերների կողքին էր: Չարաբաստիկ լուրը հայտնի է դառնում ծնողներին հոկտեմբերի 12-ին, երեսնամյա Տիգրանը ցավոք զոհվում է մարտական բուռն գործողությունների ընթացքում: Տիգրանը աշխատում էր «Հատուկ նշանակության զորքեր»-ում, որպես հետախույզ:
 
42-ամյա Սերգեյ Աբրահամյանը կռվելով թշնամու դեմ վիրավորում է ստացել Զանգիլանի մարտական դիրքերում և որովայնի շրջանում վիրավորում ստանալով շարունակել է մարտնչել, ցավոք Սերգեյի կյանքը փրկել չի հաջողվել: Սերգեյի հայրը տղայի մասին խոսելիս նշում էր բարի կամեցողության և անարդարության դեմ չհաշտվող բնավորության մասին: 44-օրյա պատերազմում Լուկաշին համայնքից մասնակցել են 30 կամավոր, համայնքապետ Կարեն Մկրտչյանի գլխավորությամբ:  

Ապավինելով հերոսների հիշատակը հավերժացնող գաղափարին՝  Լուկաշին համայնքի Հ.Ավետիսյանի անվան միջն. դպրոցում տեղի ունեցավ դասասենյակի անվանակոչումը, դպրոցի նախկին շրջանավարտ, արցախյան պատերազմի հերոս Տիգրան Բաղդասարյանի անվամբ: Ինչպես նաև հերոս Տիգրան Բաղդասարյանը  հայրենիքի պաշտպանության  համար հետմահու պարգևատրվեց «Տիգրան Մեծ» շքանշանով:
Փա՜ռք Ձեզ մեր անմահ հերոսներ, մենք հպարտ ենք, որ ունենք Ձեզ նման հերոսներ, որոնց անունները պատմության մեջ գրվեցին և դեռ կգրվեն ոսկե տառերով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր