ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը          Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

01 հոկ 2021 13:15

Տո ստի՞ն, թե դու երկրի անվտանգությունն ես ուժեղացում,այսօր մենք դիրքեր ունենք, որտեղ դիրքապահները հոտած սնունդ են ուտում, քնում վագոններում և վրաններում

«Նիկոլ Փաշինյանը միշտ ինչ-որ բանով հասարակության ուշադրությունը շեղում է, երբ ունենում է գաղթագողի իրականացնելու ծրագիր»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ բացատրելով ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի շոուի պատճառները:


Հարց բարձրացնելով, թե ինչո՞ւ երեք տարվա ընթացքում միայն հիմա այդ քրեական գործը հարուցվեց՝  Պետրոսյանը իշխանություններին հորդորեց նման տեսարաններվ քիչ կերակրել ժողովրդին և զբաղվեն  ժողովրդի բազմաթիվ հիմնախնդիրներով:


«Ձեբակալում՝ բաց են թողնում և դրանով արդարադատության համակարգը դարձնում է ծաղրի առարկա»,- ասաց նախկին պատգամավորը և դիմեց Նիկոլ Փաշինյանին՝ պնդելով, որ նման շոուների ֆոնին նա վերջերս քիչ է խոսում Հայաստանի դեմոգրաֆիական խայտառակ իրավիճակի մասին էլ խոսել:


Անդրադառնալով գործազրկությանը՝ Պողոսյանը հայտնեց, որ եթե նախկինում մասնագիտություններ չունեցող մարդիկ էին գործազուրկ, ապա այսօր որակյալ մասնագետներն են աշխատաշուկայից դուրս մղվել:


«Մարդ պետք է լավ քայլած լինի, ու Նիկոլ Փաշինյանի նկարի առաջ աղոթած, որպեսի աշխատանք ունենա»,-հայտնեց Պետրոսյանը:


Նա հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը մոռացել է նաև գյուղացիների խնդիրները, այն դեպքում, երբ ընտրարշավի ժամանակ մուրճով վստահեցնում էր, որ գյուղացիները խնդիրներ չեն ունենա:


Ըստ Պետրոսյանի՝ Փաշինյանը մոռացել է նաև Արցախից բռնագաղթածներին՝ սկզբնական շրջանում բրնձով կերակրելով, իսկ հիմա  նրանց ընդհանրապես անտեսելով:


«Բա որ ասում էիր Արցախը Հայաստան է, բա արցախցին հայ չէ՞»,- Նիկոլ Փաշինյանին դիմեց Աժ նախկին պատգամավորը:


«Երեկ էլ կառավարության նիստում առանց ամաչելու ասում է՝ մենք անվտանգության ուժեղացման ուղղությամբ բյուջեում լրացուցիչ հատկացումներ պետք է անենք: Տո ստի՞ն, թե դու երկրի անվտանգությունն ես ուժեղացում: Դու միայն քո անձի անվտանգությունն ես ուժեղացնում: Երեկ լուրեր եղան, որ մենք այսօր դիրքեր ունենք, որտեղ մեր դիրքապահ տղերքը հոտած սնունդ են ուտում, քնում են վրաններում, վագոններում: Նիկոլ, դու ով ես, որ ապրես էդպիսի շքեղ միջավայրում»,- հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը:


Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը փոխանակ հաշվի, թե թշնամին ինչքան զինտեխնիկա է կուտակում իր սահմաններին, հաշվում է, թե «Հայաստան» դաշինքի մոմավառությանը քանի մարդ է ներկա եղել. «Դու էս ի՞նչ վախեցած ես: Նիկոլը ցուգցվանգի մեջ է: Ինքը հիմա ասում է՝ մեկ է, պետք է դատվեմ ցմահ եւ անընդհատ նոր հանցանքներ է գործում»:


Անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի ձերբակալության փաստին՝ նախկին պատգամավորը նկատեց, որ  իշխանություններն առանց լուրջ հիմքի են նրանց ձերբակալել՝ սխալ մեկնաբանելով Սյունիքում Նիկոլ Փաշինյանին ուղղված բառերը:


«Նրանք սյունյաց ողջույններ են փոխանցել մեկ բառով՝ բոզ, և հնարավոր է, որ նկատի են ունեցել «բարձր որակավորման զազրախոսի» հապավումը»,-բացատրեց  Գևորգ Պետրոսյանը:


Նա հայտարարեց, որ ճիշտ չէ համայնքապետերին այսքան ժամանակ անազատության մեջ պահել, երբ Նիկոլ Փաշինյանի շրջապատում հանրային բարձր վտանգավորության ավելի շատ մարդիկ  են վխտում և վայելու երևանյան երեկոները:


Նախկին պատգամավորը վստահ է, որ կառավարության ղեկավարը վախենում է այդ համայնքապետերից, քանի որ Սյունիքում դեռ անելիք ունի ի օգուտ թշնամու:


Պետրոսյանը պնդեց, որ 2018 թվականից մինչ օրս իշխանությունները չեն դադարել հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելուց և դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Ով որ քո կողքին է, նկարիդ առաջ խոնարհվում և խաչ է հանում՝ ձերն է, սպիտակ է, իսկ նրանք, ովքեր չեն խոնարհվում թրքահպատակ կեցվածքիդ առաջ՝ քո թշնամին են և՝ սև»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր