Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

01 հոկ 2021 16:42

Եթե անձը հոկտեմբերի 1-ի համար թեստ հանձնել է, թող մի հատ էլ հանձնի, ի՞նչն է խանգարում. փոխնախարար

Եթե անձը հոկտեմբերի 1-ի համար թեստ հանձնել է, թող մի հատ էլ հանձնի, ի՞նչն է խանգարում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ հոկետմբերի 1-ից մեկ օր առաջ հայտարարվեց, որ գործատուները չպատվաստված աշխատողներից թեստեր պահանջելու են հոկտեմբերի 14-ից հետո, մինչդեռ շատերն արդեն թեստավորվել են:


Դիտարկմանը, որ մարդիկ 7-8 հազար դրամ թեստավորման համար տվել են, հիմա ստիպված են լինելու եւս մեկ անգամ հանձնել, փոխնախարարն ասաց. «Կարող է լինել նաեւ 15-20 հազար: Իհարկե, երեւի մեկնաբանության թյուրըմբռնում է եղել: Մենք չենք կարող մեկնաբանել առողջապահության նախարարի որոշումները: Աշխատողների եւ գործատուների մասով որեւէ բողոք չի եկել մեզ: Եթե լինեն բողոքներ, դրա համար կա առանձին կառույց՝ տեսչական մարմին»:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր