Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

02 հոկ 2021 13:40

Որքա՞ն ռումբ է հարկավոր մոլորակի ամբողջական ոչնչացման և որքան հրթիռ Ռուսաստանին՝ ԱՄՆ-ն ոչնչացնելու համար

Միջուկային սպառազինման հարցով մասնագետները տարիներ առաջ հաշվարկել են, որ մոլորակի ամբողջական ոչնչացման համար բավական կլինի 15 500 ռումբ, որոնք հզորությամբ հավազարազոր կլինեն հանրահայտ «Ցար-ռումբին» (АН602 ավիառումբ):


2021 թվականին ամերիկացի գիտնականները հաշվել են, որ 9 երկիր տիրապետում է 13 100 մարտագլխիկի: Միջուկային սպառազինման զգալի մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին (5550) և Ռուսաստանին (6257): Ինչպես ներկայացնում է Life.ru-ն՝ վկայակոչելով գիտնականների հաշվարկները, մյուս երկրների ներուժն անհամեմատ համեստ է. 100 անգամ զիջում է և տեսականորեն չի կարող աշխարհը կանգնեցնել համաշխարհային աղետի առաջ:


Հայտնի է, որ ԱՄՆ-ի կողմից միջուկային հարվածը Ռուսաստանին կհանգեցնի պատասխան արձագանքի շատ ավելի շուտ, քան միջուկային լիցքով առաջին մարտագլխիկը կընկնի ռուսական տարածքում: Միևնույն ժամանակ միջուկային սպառազինման ընդհանուր քանակից Ռուսաստանի և ԱՄՆ-ի տիրապետության տակ մշտական մարտական պատրաստվծության վիճակում գտնվում է մոտավորապես միևնույն քանակի՝ 1900 և 1700՝ համապատասխանաբար: Սակայն ինչպե՞ս կդասավորվի միջուկային պատերազմը երկու երկրների միջև:


Ռազմական փորձագետները նշում են, որ ամերիկացի զինվորականների ցուցակներում խոսվում է հրթիռների 1100 թիրախի մասին ողջ աշխարհում, որից Ռուսաստանին բաժին է ընկնում առնվազն 100 հարձակում տարբեր հզորության սպառազինմամբ:


ԽՍՀՄ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության նախկին աշխատակից Բորիս Կոնյուխովը նշել է, որ ամերիկացի և ռուս զինվորականները միջուկային հարվածի մեխանիկայում այնպիսի քանակության զինամթերք են կիրառում, որից հետո հակառակորդը հաստատ չի կարողանա պատասխան տալ:


«Թիրախները բոլորի  մոտ միանման են: 70-ականների վերջին ռազմական կանոնակարգով նախատեսվում էր միայն պատասխան միջուկային հարված կամ հարված լիամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո, այն էլ սահմանի հատմամբ: Այն ժամանակ ԽՍՀՄ միջուկային զինանոցը, որքանով հիշում եմ, պետք է կրկնակի գերազանցեր ամերիկյանը»,- հայտնել է Կոնյուխովը:


ՌԴ ռազմածովային ուժերի պահեստազորային կապիտան Անդրեյ Պլեխանովի խոսքով՝ արձակումից հետո հրթիռը մինչև ԱՄՆ տարածք կհասնի 20 րոպեում, իսկ սուզանավից՝ 10 րոպեում:


«Եթե սուզանավը տեղակայված լինի ինչ-որ տեղ Սարգասյան ծովում, ապա «Բուլավա» տեսակի տասնյակ հրթիռ արձակելը որևէ բարդություն չի ներկայացնի: 10 նման հրթիռը՝ կախված տեսակից, մոտ 100 մարտական բլոկ է ներկայացնում, այսինքն՝ մեկ սուզանավը կարող է 100 թիրախ ոչնչացնել»,- բացատրում է Պլեխանովը:


Բացի այդ, ԱՄՆ բնակչության խտությունը, որը հիմնականում կենտրոնացած է երկու ափամերձ շրջանում, հեշտացնում է ռուս զինվորականների առաջադրանքը. բավական է հարվածել մի քանի խոշոր քաղաքների ուղղությամբ և զոհերի թիվը կչափվի տասնյակ միլիոններով: Այնպես է ստացվել, որ ամենախոշոր ռազմաբազաների շուրջ Նորֆոլկում, Սան Դիեգոյում և այլ շրջաններում բնակվում է մեծ թվով խաղաղ բնակչություն: ԱՄՆ-ի քաղաքացիական ասարակության շրջանում ռուսական միջուկային հարվածի հետևանքով մարդկային կորուստները մոտավոր գնահատմամբ կկազմեն մոտ 65 մլն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր