Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

04 հոկ 2021 10:44

Ապագայում աշխարհը կկանգնի նոր՝ «X վիրուսի» առջեւ, որի բնութագրերը դեռ անհայտ են եւ կարող են առաջանալ ցանկացած վայրում եւ ցանկացած պահի

Չինաստանի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ղեկավար Գաո Ֆուն հասարակության մեջ գիտության եւ տեխնոլոգիաների միջազգային ֆորումին ունեցած ելույթի ժամանակ վստահություն է հայտնել, որ մարդկությունն ապագայում անպայման կբախվի նոր վիրուսի եւ առաջարկել է փոխազդեցության սկզբունքը` հակաքայլերի նախապատրաստման համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Աշխարհը կանգնած է ոչ միայն կորոնավիրուսային համավարակի, այլեւ մի շարք այլ խնդիրների առջեւ, ինչպիսիք է ինֆոդեմիան, երբ միահյուսվում են արդիական տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունը: Սա բազմաթիվ ասեկոսեների եւ խնդիրների պատճառ է դառնում, որոնք ստիպված ենք լուծել»,- նշել է մասնագետը:




Գաո Ֆուն ընդգծել է, որ ապագայում աշխարհը, անշուշտ, կկանգնի այսպես կոչված «X վիրուսի» առջեւ, որի բնութագրերը դեռ անհայտ են եւ կարող են առաջանալ ցանկացած վայրում եւ ցանկացած պահի:


«Մարդկության ապագայի համար մենք պետք է միասին աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ: Ինչի կապակցությամբ առաջարկում եմ «չորս C»-երի սկզբունքը` համագործակցություն (cooperation), մրցակցություն(competition), շփում կամ տեղեկատվության փոխանակում (communication) եւ վերջապես` համակարգում  (coordination) երրորդ կողմի հետ»,- ընդգծել է փորձագետը:


Վերոնշյալ սկզբունքներից նա հատկապես նշել է տեղեկատվության փոխանակումը. չէ որ  Չինաստանի կողմից տեղեկատվության բաց փոխանակումը թույլ տվեց աշխարհի գիտնականներին այսքան կարճ ժամանակում սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր