Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

04 հոկ 2021 11:00

Երևանում քովիդով վարակված 10-ամյա երեխա է մահացել

Երևանում քովիդով վարակված 10-ամյա երեխա է մահացել։ NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:


«Երեխային ամսի 22-ին բերեցին մեզ մոտ: Ինքը ծանր էր շնչում եւ գիտակցությունը մթագնած էր, շատ թույլ էր, ուներ բարձր ճնշում, բարձր սրտի զարկեր, բայց նորմալ արյան հագեցվածություն եւ թթվածին ուներ: Կատարվել են բոլոր հետազոտությունները միանգամից և առաջին անգամ իր կյանքում հայտնաբերվել է շատ բարձր գլյուկոզա`շաքարային դիաբետ եւ արյան թթվայնությունն է շատ բարձր եղել, որը բնորոշ է շաքարային դիաբետին։ Դրանից հետո ինչ-որ պետք էր արեցինք եւ կապնվեցինք «Մուրացան» բժշկական  կենտրոնի հետ: Դրանից հետո տեղափոխվել է «Արաբկիր» ԲԿ, որտեղ նաեւ քովիդ է հայտնաբերվել երեխայի մոտ»,- ասաց նա:


Աննա Չոբանյանը հավելեց, որ երեխայի մահը գրանցվել է երկու հիվանդությունների առաջացրած բարդությունների պատճառով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր