Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

04 հոկ 2021 12:54

Տեսանյութ.ՀՀ ղեկավարը պետք է բանակցի իրեն հարբեցող ծաղրածու անվանած մարդու հե՞տ.Քոչարյանը՝ Փաշինյանի հետ դուելի մասին

Հիմա խոսում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին եւ ՀՀ ղեկավարը պետք է նստի ու բանակցի մի մարդու հետ, որն իրեն անվանել է հարբեցող ծաղրածու: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Դուք ոնց եք պատկերացնում այդ հանդիպման բովանդակային մասը որը պետք է լինի:

Ադրբեջանի նախագահին չեն պատասխանում, որովհետեւ կոմպլեքսավորված են, որովհետեւ պարտվել են, որովհետեւ հնարավոր է, որ դրա հետեւում կան եւս այլ բաներ, որոնց մասինմենք այսօր չգիտենք: Միակ տարբերակը այս իրավիճակից դուրս գալու, սրանց հեռանալն է: Ես ուրիշ տարբերակ չեմ տեսնում: Ամեն հանդիպումը լինելու է լրացուցիչ նվաստացում Հայաստանի եւ մեր ժողովրդի համար»,-ասաց նա:
***
Այն ֆորմատը, որ կիրառվում է նախընտրական այդ բանավեճի ժամանայկ, ուղակի անիմաստ ֆորմատ էր. երբ վայրկյաններով պետք է իրար հարց տան, պատասխանեն:
«Այն, ինչ ես տեսել եմ անցած ընտրությունների ժամանակ, լիներ այս թիմը, թե մեկ այլ թիմ, դա այն ֆորմատը չէ, որին ես պատրաստ եմ մասնակցել»,-ասաց նա:

Հարցին, թե այսօր էլ է խնդիրների լուծումը տեսնում Նիկոլ Փաշինյանին դուելի հրավիրելու մե՞ջ, Քոչարյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է դուելին, կար ժամանակ, երբ այդպես էին հարցերը լուծում՝ պատիվ պահանջելով: Մի քիչ ռոմանտիկ ժամանակներ էին, բայց դրա մեջ ինչ-որ բան կա: Մենամարտ յուրաքանչյուր ֆորմատով: Եթե դուք եք առաջարկում որպես Հ1-ի լրագրող, ՕԿ, կարո՞ղ եք միջնորդել դրա համար: Սեկունդանտ են ասում»:

Լրագրողը արձագանքեց, որ ինքը նման լծակներ չունի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր