Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

04 հոկ 2021 15:10

Տեսանյութ. Ականապատված տարածքների քարտեզներ են ուզում, թող տան, դրանք Ադրբեջանի դիրքերի թիկունքում են...Եթե երաշխիք չլինի, հավանաբար քարտեզները չեն տա

Իշխանությունը խոսել է սահմանազատման եւ սահմանագծման անհրաժեշտության մասին. եթե այդ պրոցեսն սկսված չի, գնի մասին չարժե խոսել, պետք է աշխատել եւ փորձել հասնել առավելագույնին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը:


Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ծնկած վիճակում բանակցելը հարմար դիրք չի, նա արձագանքեց. «Էդ Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է, չեմ կիսում այդ կարծիքը: Այո, պարտված ենք համարում իշխանությանը, ինչպես նաեւ ընդդիմությանը եւ ամբողջ պետությանը»:


Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է բոլոր քարտեզները տրամադրել, եթե Ադրբեջանը վերադարձնի բոլոր գերիներին, Ղալումյանն ասաց. «Եթե չեմ սխալվում ականապատված տարածքների քարտեզների մասին է խոսքը, որոնք այս պահին գտնվում են Ադրբեջանի այսօրվա դիրքերի թիկունքում, որոնք մեզ պետք չեն եւ կարելի է մարդասիրական մղումներից ելնելով քարտեզները հանձնել՝ փոխարենը ստանալ բոլոր գերիներին:


Դե պետք է երաշխիք ունենալ, նոր քարտեզները տալ: Պետք է փորձել, նորից գնալ: Եթե երաշխիք չլինի, հավանաբար քարտեզները չեն տա»:


ՔՊ-ական պատգամավորը հայտարարեց, որ թեեւ չգիտի հայ գերիների թիվը, բայց հաստատ նրանք մի քանի հարյուր չեն:


Նա նշեց, որ վերջին անգամ Որոտանի հատվածով անցել է հունիսին եւ իրեն անվտանգ է զգացել. «Սահմանային խնդիրներ միշտ եղել են եւ մինչեւ սահմանազատում, սահմանագծում չարվի, այդ խնդիրները լինելու են:


Ադրբեջանական ոստիկանական կետը ՀՀ տարածքում չէ: Այդ ճանապարհի որոշ հատվածներ անցնում են ադրբեջանական տարածքով: Դա ես չեմ ասում, քարտեզներն են նշում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր