Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

05 հոկ 2021 10:59

ԻՆչո՞ւ էր երեկ, Երևանի ժամանակով 19:34-ից հետո զանգվածային խափանումներ եղել Facebook-ում

Ամերիկյան Facebook ընկերության արժեթղթերի գինը նվազել է ավելի քան 5%-ով, ինչը պայմանավորված է սոցիալական ցանցերում ընկերության հավելվածների զանգվածային խափանումներով:

Ինչպես գրում է iz.ru-ն, այս են վկայում  NASDAQ բորսայի հոկտեմբերի 4-ի տվյալները:

Երևանի ժամանակով 22:06-ի դրությամբ մեկ արժեթղթի գինն ընկել է գրեթե 20 դոլարով (5,63%): Ներկայում ընկերության մեկ արժեթուղթը վաճառվում է 324 դոլարով:

Facebook-ը մեկնաբանել է զանգվածային խափանումը: Ընկերությունը պարզաբանել է, որ մասնագետներն աշխատում են տեխնիկական անսարքությունը վերացնելու ուղղությամբ և ներողություն են խնդրել օգտատերերից:

Տարբեր երկրներում Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերը դժգոհում են ծառայությունների աշխատանքի լայնածավալ խափանումներից: Խնդիրների մասին հաղորդվել է Երևանի ժամանակով 19:34-ից հետո: Խափանման մասին մեծամասամբ հայտնում են ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Կանադայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլ երկրներից օգտվողներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր