Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

05 հոկ 2021 12:03

Տեսանյութ. Մենք կռվել ենք աշխարհի դեմ, ոչ թե ադրբեջանցու.Արդյոք սպասում էինք այդ պատերազմին, արդյոք հնարավոր էր կանխել այն

Արդյոք սպասում էի այդ պատերազմին, արդյոք հնարավոր էր կանխել այն, արդյոք արել ենք ամեն ինչ, որպեսզի չունենայինք այդ աղետը: Այս մասին Արցախում, երիտասարդների հետ հանդիօպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:


«2006-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որի հետ եղել ենք «Ազատ Հայրենիք» համահիմնադիր, հրավիրել է կլոր սեղան, նավթային գործոնի դերը Արցախի խնդրում թեմայով: Իմ ելույթը մինչեւ այսօր բազմաթիվ անգամ ներկայացրել եմ՝ հավանական պատերազմ 2014-2015 թվականներին, եթե զարգացումները լինեն այնպիսին, ինչպես կար այն ժամանակ, մենք կորցնելու ենք ոչ միայն Ղարաբաղը, այլ նաեւ Հայաստանը: Դա եղել է իմ ելույթը: Հաղթելու կամ չպարտվելու միակ գործոնը կլիներ նա, եթե Հայաստանը կարողանար ապահովել տարեկան վազագույնը 8 տոկոս տնտեսական աճ: Ինչու, քանի որ Ադրբեջանն արդեն 2007-2008 թվականներին շահագործեց Բաքու-Թբիլիս-ՁՋեյհան նավթամուղը եւ սկսեց օրական արտադրել 1,2 մլն բարել նավթ: Գինը եղել է 70-80 դոլար: Այսինքն օրական 70-80 մլն դոլար փող, տարեկան նվազագույնը 30 մլրդ դոլարի դրամական մուտքեր եւ իհարկե, Ադրբեջանը առիթը բաց չէր թողնում ասելու, որ եթե հողերը չտաք, ռազմական ճանապարհով կլուծեմ:


Պայքարել հնարավոր կլիներ, եթե մենք ունենայինք տնտեսական աճ եւ սպառազինության համապատասխան մատակարարում: Ադրբեջանը շարունակեց իր նավթային պիկը, Հայաստանը 2008-ին ունեցավ 14 տոկոս տնտեսական անկում: Հետագայում աճը լավագույն դեպքում 4-5 տոկոս էր, եւ 2016-ը եղավ մեզ ընդամենը զգուշացում: Չնայած եթե 2020-ի պատերազմը լիներ Հայաստան-Ադրբեջան, հաստատ արդյունքներն ավելի այլ կլինեին հօգուտ մեզ: Բայց մենք կռվել ենք աշխարհի դեմ: Աշխարհը համբերատար սպասում էր, բոլորը սպասում էին այս արդյունքներին, քանի որ ժամանակի ընթացքում 2015-ից հետո ավելի հստակ, ոչ թե մեսիջներով, այլ ճնշումներով փորձում էին Արցախի խնդիրը լուծել հայտնի տարբերակով, այսինքն 5 շրջան հանձնել առանց կարգավիճակի, 7 շրջան ժամանակավոր կարգավիճակով: Պետք է ընդունեինք այդ տարբերակը, որից հետո արդեն ավելի երկարատեւ բանակցային գործընթաց, որի լուծումն այնքան էլ պարզ չէ:


Ինչու  չհամաձայնեցինք, որովհետեւ մենք բոլորս արդեն 1996-1997 թվականներից սկսած հաստատ զիջումների առումով շատ ավելի ծանր կամ կոշտ պահվածք ունեինք: Որովհետեւ այդպես ենք մենք մեր մտածելակերպով: Այսինքն 1994-1996 թվականներին, երբ ունեինք նպաստավոր պայմաններ, քանի որ հաղթողի կարգավիճակ ունեինք, իսկ Ադրբեջանը շատ թույլ էր, կարող էինք ավելի նպաստավոր լուծումներ ունենալ, բայց սա է իրականությունը»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:


Նա կրկնեց, որ պատերազմին պատրաստ չէինք, քանի որ տնտեսապես թույլ էինք. «Բանակին հակտացվում էին շատ փոքր գումարներ: Հիմա ասում են՝ եթե «ՍՈՒ»-երն առած չլինեին, տեղն ուրիշ բան առած լինեին... ժողովուրդ, տարբերությունը շատ մեծ էր, այն դեպքում, երբ Ադրբեջանին օգնում էին Թուրքիան, Պակիստանը, Իսրայելը: Պատերազմի օրերին տասնյակ ինքնաթիռներ էին իջնում Ադրբեջանի օդանավակայանում ժամանակակից զենք-զինամթերք ներկրելով: Իսկ մենք ի՞նչ ունեինք, արդեն պատերազմից մի քանի ամիս առաջ շրջափակված վիճակ, իսկ նոյեմբերի 9-ին արդեն մենք ստիպված էինք»:


Արայիկ Հարությունյանը հավելեց, որ կռվել ենք ամեն մի սանտիմետրի համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր