Այժմ ավելի, քան երբևէ, մարտունակ և պատրաստված ենք՝ դիմակայելու համար թշնամուն. Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար

Երկուշաբթի բրիգադային գեներալ Համիդ Վահեդին, պատասխանելով հյուսիսարևմտյան սահմաններից երկրի համար սպառնալիքի հավանականության մասին հարցին, նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի ցանկացած գործողություն հիմնված է մեր պաշտպանական դոկտրինի վրա: Զորավարժությունները կամ գործողությունները կատարվում են բացառապես Իսլամական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակով»:
Նա նշել է, որ Իրանի զինվորները «100 տոկոսով պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, և նրանց դոկտրինը միայն երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությունն է»: