Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

06 հոկ 2021 13:25

Առաջիկա 3 ամիսներին կվերացվեն Հայաստանում այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները․Իրանցի փոխնախարար

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմիn հայտարարել է «Կովկասյան միջանցքի» պահպանման համար Իրանի ու Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։

Խեյրոլլահ Խադեմին, որը այցով Հայաստանում է, հայտարարել է  ՀՀ իշխանությունների հետ արդյունավետ հանդիպումների և Գորիսի ճանապարհով տարանցիկ փոխադրամիջոցների համար առաջացած խնդրի լուծման մասին։

«Երկու երկրների պաշտոնյաները սահմանել են Հայաստանի կողմից կառուցվող այլտընտրանքային ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների ժամանակացույց։ Հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում քննարկվել է Գորիսում առաջացած խնդիրը, որը խոչընդոտել է Իրան-Հայաստան բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների բնականոն իրականացումը: Կայացվել են որոշումներ՝ ուղղված խնդրի լուծմանը»,-ասել է Խադեմին։

Խադեմին նշել է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում կվերացվեն այլընտրանքային ճանապարհին առկա բոլոր խոչընդոտները: Բացի այդ, Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում,  գործում է մեկ այլ այլընտրանքային ճանապարհ՝ Նորդուզից Երևան և Երևանից Վրաստանի սահման։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր