Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է          Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

07 հոկ 2021 11:02

Թուրքիան այս քարոզչության հետևում տեսնում է հայկական սփյուռքի լոբբիստական կառույցներին. Օմեր Չելիք

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) մամուլի խոսնակը կուսակցության կենտրոնական վարչության նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:


Անդրադարձել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընդունված այն որոշմանը, որով պահանջվում է պարզել, թե արդյոք թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության երիտասարդական թևը՝ «Գաղափարապաշտների օջախները» (Ülkü Ocakları՝ կապակցված է «Գորշ գայլերի» հետ) ահաբեկչական կառույց է: 


Չելիքը, հիշեցնելով, որ նման գործընթաց եղել է նաև Ֆրանսիայում, շեշտել է, որ տարբեր երկրներում «Գաղափարապաշտների օջախների» անվան տակ արվում են այնպիսի հայտարարություններ և օրենսդրական/իրավական քայլեր, որոնք թիրախավորում են Թուրքիայի քաղաքացիներին:


Չելիքի խոսքով՝ Թուրքիան այս քարոզչության հետևում տեսնում է հայկական սփյուռքի լոբբիստական կառույցներին, իսկ վերջին շրջանում էլ նաև FETÖ-ին (գյուլենականներին):


Ըստ ԱԶԿ-ի խոսնակի՝ չափազանց խնդրահարույց է, որ այս հարցը նման կերպ է ընդունվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:


«Նման մոտեցումները վնաս են հասցնում ԱՄՆ-ի ժողովրդավարությանը: Իսկ ամենակարևորն այն է, որ «ահաբեկչություն» եզրի արժեզրկումը, ցավոք, խարխլում է այդ հարցում եղած սկզբունքայնությունը: Մեր քաղաքացիների նման կերպ թիրախավորումը ոչ մի կերպ չենք ընդունում»:


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի 2022 թվականի պաշտպանության բյուրջեի նախագծում (NDAA) ներառվել է մի հոդված, որն ԱՄՆ-ի պետդեպից պահանջում է հետաքննել, թե արդյո՞ք «Գաղափարապաշտների օջախները» համապատասխանում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն լինելու չափանիշներին։


Որոշումն ուժի մեջ կմտնի, եթե բյուջեի նախագիծը նույնությամբ ընդունվի Սենատում և ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։
 


Աղբյուր`    yenisafak.com


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր