Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

07 հոկ 2021 13:30

Ոչ ոք չի կարող փչացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները,զուր տեղն ուժերը չվատնել,մեր զորավարժություններն ուղղված չեն ինչ-որ մեկի դեմ

Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված չեն մյուսների դեմ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Report-ին տված հարցազրույցում:


Նշելով, որ ոչ ոք չի կարող փչացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, Չավուշօղլուն հորդորել է զուր տեղն ուժերը չվատնել և մատնանշել է, որ Բաքուն և Անկարան կարող են զորավարժություններ անցկացնել Թուրքիայում, Ադրբեջանում և համագործակցել միջազգային իրավունքին համապատասխան:


«Ոչ միայն Ադրբեջանը, այլ ցանկացած երկիր, ներառյալ Թուրքիան, կարող է կապեր հաստատել ցանկացած պետության հետ տարբեր ոլորտներում: Եթե դրանք մեզ չեն վնասում, մենք չենք հարցնում այս երկրներին, թե ինչու են դա անում: Մեր եղբայրությունը, սերտ հարաբերությունները և համագործակցությունը Ադրբեջանի հետ, մեր զորավարժություններն ուղղված չեն ինչ-որ մեկի դեմ: Հետևաբար, թող ոչ ոք չանհանգստանա, մեր միասնությունը, եղբայրությունը և համերաշխությունն ուղղված չեն ուրիշների դեմ», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:


Հիշեցնենք, որ «Անխորտակելի եղբայրություն-2021» վարժանքներն անցկացվում են Նախիջևանումում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր