Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

07 հոկ 2021 14:00

Առողջապահության նախարարը՝ ապրիլին Բաքվից Երևան խոշտանգված դիեր բերելու մասին

Օրեր առաջ լրատվամիջոցներից մեկը հոդված հրապարակեց, որում նշված էր, որ 2021 թվականի ապրիլին Բաքվից Երևան ժամանած գերիներին վերադարձնող օդանավը, որը, ինչպես ավելի ուշ հայտնեցին՝ դատարկ էր եղել, քանի որ բանակցությունները չէին հաջողվել: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այդ օրը Բաքվից Երևան ժամանած օդանավով խոշտանգված դիեր են բերվել։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներն Առողջապահության նախարարին հարցրեցին, թե արդյոք տեղյա՞կ է այդ դեպքից, և արդյո՞ք այդ օրը խոշտանգված դիեր ուղարկվել են Հերացու դիահերձարան․«Դուք երևի նկատի ունեք Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը․ որևէ դի մուտք չի եղել, որևէ տեղեկություն չունեմ»։Ի դեպ, լրատվամիջոցին տված հարցազրույցում սպանված զինվորի մայրն ասել էր, որ որդու մարմինը 2021 թվականի ապրիլի 19-ին հայտնաբերել են Մխիթար Հերացիում, զանգել ասել են, որ ԴՆԹ-ն համընկել է։


«Մայրն անձամբ է գնացել ճանաչելու որդու մարմինը: Ասում է, որ տղան դաժանաբար խոշտանգված է եղել… գլխատված»,- գրել էր hetq.am-ը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր