Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»          Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»       Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

07 հոկ 2021 15:54

Հորինում, խոսում են, ֆանտաստիկ պատմություններ են պատմում. ըստ գնդապետի՝ դատարկ ինքնաթիռը գերիի խոշտանգված մարմին չի բերել

Օրերս խոշտանգված ռազմագերիի ծնողը հայտնել է, որ որդու և մի քանի այլ գերիների դիակները Բաքվից Երևան են բերվել ինքնաթիռով: Ըստ նրա՝ դա հենց այն ինքնաթիռն է եղել, որով ապրիլի 8-ին հայ ռազմագերիներ պետք է գային, սակայն այն, ըստ պաշտոնական լուրերի, դատարկ էր եկել։ Պարզելու արդյո՞ք այդ «դատարկ» ինքնաթիռը նույն այն ինքնաթիռն էր, որով բերվել են խոշտանգված հայ զինվորների դիակները ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց գերիների վերադարձի հարցով զբաղվող, գնդապետ Բորիս Ավագյանի հետ, որն այն համոզմունքն ունի, թե այդ ամենը ֆանտաստիկայի ժանրից է.


«Ինձ թվում է՝ ինչ-որ ֆանտաստիկ պատմություններ են պատմում: Ով ինչ ուզում հորինում, խոսում է»,- շեշտեց նա:


Մեր այն հարցին, թե արդյոք ադրբեջանցի զինվորների կողմից խոշտանգված ռազմագերիի ծնողը կեղծ տեղեկություն կտարածեր, նա պատասխանեց, թե շատ են եղել դեպքեր, երբ նրանցից այդպիսի պատմություններ է լսել. «Ռազմագերիների ծնողներից ես այնքա՜ն բան եմ լսել, չեք պատկերացնի: Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարի ինքնաթիռը ինչպես կարող է դիակ բերել, թեկուզ տեխնիկապես: Հրամանատարը ինքնաթիռով դիակ կտեղափոխե՞ր: Ինչ-որ օդից կախված խոսակցություններ են, մարդկանց կողմից ստեղծված առասպելներ»,- ընդգծեց Բորիս Ավագյանը:


Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձին ուղղված աշխատանքներին՝ ընդգծեց, որ դրանք ակտիվ փուլում են. «Ես գիտեմ, որ շատ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Հուսով ենք, որ մեր կատարած աշխատանքը կտա իր դրական արդյունքը»,- ասաց գնդապետը:


Հետաքրքրվեցինք, թե կան հստակ ժամկետներ, նշեց, որ դրանց մասին խոսել հնարավոր չէ. «Ժամկետներ ոչ մեկը չի կարող ասել, մինչև գերին չի նստում ինքնաթիռ, ի՞նչ ժամկետների մասին է խոսքը: Մինչև վերջին րոպեն կարող է ամեն ինչ փոխվել»,- եզրափակեց Բորիս Ավագյանը:


Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին վարչապետի խոսնակը՝ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Բաքվից Երևան տեղափոխող հերթական ինքնաթիռը հայ ռազմագերիներ է բերելու, սակայն ինքնաթիռը դատարկ էր եկել: Ավելի ուշ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվել է:


Նշենք, որ խոշտանգված ռազմագերիի ծնող, Hetq.am-ի հետ զրույցում նշել էր, որ տղան դաժանաբար խոշտանգված է եղել, թևի կաշին՝ քերթած, կրծքավանդակին՝ դանակի բազմաթիվ հետքեր, ոտքին՝ հրազենային երկու վերք, կողերը՝ լիովին ջարդված, մարմնի վրա այրվածքի հետքեր են եղել: 19-ամյա զինծառայողը եղել է գլխատված: Մայրը դիահերձող բժշկին հարցրել է, արդյո՞ք տղայի ներքին օրգանները տեղում են և ստացել բացասական պատասխան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր