Շատերի աշխատասենյակներում Փաշինյանի նկարն իր պատվավոր տեղն ունի, իսկ այս համարձակ 2 նախարարների մոտ չկա.«Ժողովուրդ»

Պարզվեց՝ նախարարությունների խոսնակների համար մեծ խնդիր է հարցի պատասխանը՝ կա արդյոք լուսանկարը նախարարի աշխատասենյակում, թե ոչ: Այսպիսով, հարցումների արդյունքները ցույց տվեցին՝ կառավարական կաբինետի ներկայացուցիչ-նախարարների մեծամասնության աշխատասենյակներում Փաշինյանի նկարն իր պատվավոր տեղն ունի։ Բացառությամբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի՝ մյուս բոլոր նախարարների ու երկու փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի ու Սուրեն Պապիկյանի աշխատասենյակներում կախված է վարչապետի նկարը:
Նկատենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկարն աշխատասենյակներում փակցնող պաշտոնյաներին ամենասուր ձեւով քննադատող Փաշինյանը փաստացի նույն երեւույթից այժմ բնավ վատ չի զգում: Ինչպես ասում են՝ օ~ մարդիկ, օ~ բարքեր>:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում