Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          ԱՄՆ-ի կողմից Իսրայելի վրա ազդելու անկարողությունը կարող է խափանել հուշագիրը       «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»    

08 հոկ 2021 11:15

Խոսքն արդեն «Հայաստան» միջանցքի մասին է,Հայաստանն ամբողջովին է միջանցք դառնում` վերևից ներքև, աջից ձախ

Բարի գալուստ «Հայաստան» միջանցք: Այս մասին գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Մարդիկ դեռեւս իներցիայի մեջ են ապրում ու չեն ընկալում, որ խոսքն արդեն ոչ թե «Զանգեզուրի» միջանցքի («Զանգեզուր» բառը Հայաստանի իշխանությունների թողտվությամբ է շրջանառության մեջ դրվել), այլ «Հայաստան» միջանցքի մասին է։

Հայաստանն ամբողջովին է միջանցք դառնում' վերեւից ներքեւ, աջից ձախ, նաեւ բոլոր պատուհաններն ու դռներն են բաց, իսկ պատեր' ծակերով լի։ Այստեղ պետք է միմյանցից տարբերել «միջանցք» եւ «ճանապարհ» հասկացությունները։

Ու չկան ազգային արժեքային համակարգ, ներքին համերաշխություն, փոխադարձ վստահություն, ու առաջին հերթին անվտանգության մարմիններ, այսինքն այն ամենն, ինչը պետության, կամ թեկուզ պետականատիպ միջանցքի կայացման նախապայմանն է»,- գրել է քաղաքագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր