Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

08 հոկ 2021 13:04

Կարող ենք 6 ժամանոց վիդիո ֆորմատ տրամադրել, թե ինչու չեն ընտրում Արթուր Ղազինյանին, նա բացարձակապես չի տիրապետում զինված ուժերին վերաբերող հարցերին

«Արթուր Ղազինյանն ընդհանրապես վախ ներշնչող կերպար չէ, և ոչ մի առանձնահատուկ լիազորություններ չունի հանձնաժողովի փոխնախագահը, բացի նրանից, որ կարող է նիստը վարել, եթե նախագահողը բացակայում է»,- Աժ ճեպազրույցների ժամին անդրադառնալով Արթուր Ղազինյանին Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ չընտրելու իշխանության համառությանը՝ պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։


Նրա խոսքով՝ ԱԺ մեծամասնությունը կարող է վեց ժամանոց վիդիո ֆորմատ տրամադրել, թե ինչու չեն ընտրում Արթուր Ղազինյանին:


Ըստ ՔՊ պատգամավորի՝ պատճառներից մեկն այն է, որ Ղազինյանը չի ծառայել ԶՈւ-ում և  բացարձակապես չի տիրապետում զինված ուժերին վերաբերող հարցերին:


Վահագն Ալեքսանյանն, անտեսելով Արթուր Ղազինյանի բազմաթիվ բացատրությունները, պնդեց, որ նա չի պարզաբանել, թե իր ֆինանսական մեծ միջոցները որտեղից են: 


«Ցանկալի թեկնածու չունենք, ունենք ոչ ցանկալի թեկնածու, և դա Արթուր Ղազինյանն է»,- ասաց նա։


Լրագրողը հիշեցրեց, որ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հարցազրույցում հայտնել է, որ պատերազմի ժամանակ Վաղարշակ Հարությունյանը սխալ խորհուրդներ է տվել վարչապետին և եթե իրեն հրավիրեն Հայաստան չի գա, քանի որ «բարդակ և քաոս» է տիրել Հայաստանում պատերազմական օրերին, և խնդրեց մեկնաբանել հայտարարությունը:


Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ պատերազմի մասին ամենատարբեր շահարկումներ են տարածվում։


««Լելե Թեփեի» օպերացիա տեղի չի ունեցել, այդ օպերացիայում ոչ մի դերակատարում չի ունեցել «Լելե Թեփեն», ես չգիտեմ՝ այդ շահարկումները ինչ-որ մեկի բարդույթների արդյունք են, թե ոչ, բայց պարբերաբար կեղծ ինֆորմացիա է դաշտ նետվում, դա դառնում է ծամոն, անընդհատ շահարկվում է»,- հայտարարեց ՔՊ պատգամավորը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր