Տեսանյութ.Հրթիռակոծվել է Իրանում գտնվող գազի վերամշակման ամենախոշոր համալիրն և որոշ նավթային ենթակառուցվածքներ          Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ    

08 հոկ 2021 13:32

Տեսանյութ.Ձեր իշխանության օրոք ով բերանը բացում է, մուրճով գլխին են տալիս. Լրագրողը՝ ՔՊ-ական պատգամավորին

Դուք 2018-ին բարձրախոսով էիք ակցիա անում, երբ իշխանափոխություն էիք իրականացնում, հիմա Հայաստանում բարձրախոսով ակցիա անել այլևս չի կարելի՞: Ով բերանը բացում է, մուրճով գլխին են տալիս: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին այս հարցն ուղղեց լրագրողներից մեկը:


Իշխանական պատգամավորը նշեց, որ վերջին երեք տարում իրենց ձեռքին մուրճ չի եղել և հիմա էլ մուրճ չկա:


«Ինչ վերաբերում է ակցիային, դրանք լինում են արտոնված, երբ իրազեկում են ՏԻՄ-ին և լինում են չարտոնված: Ես ձեր նշած դեպքին ծանոթ չեմ: Լրագրողի տված ինֆորմացիայից եզրահանգում չեմ անի, թե հատկապես ինչի պատճառով են ակցիա անողները բերման ենթարկվել:


Ենթադրում եմ՝ բերման ենթարկելու համար հիմքեր են եղել: Մենք ակցիա արել ենք ոչ միայն բարձրախոսներով: Ակցիայի տարբեր ձևեր կան, երբ անում ես օրենքի շրջանակում և իրազեկումն ապահովելով»,-ասաց Հերիքնազ Տիգրանյանը:


Նշենք, որ խոսքը վերաբերում է երեկ ՀՅԴ երիտասարդական միության անդամների կողմից տեղի ունեցած բողոքի ակցիային, որի ժամանակ բերման ենթարկվեց բարձրախոս օգտագործած քաղաքացին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր