Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

08 հոկ 2021 15:19

1994-ին հայերի մոտ էր նման իրավիճակ, երբ ասում էին ՝ հաղթել են,ճակատամարտը, բայց ոչ պատերազմը, հիմա հակառակն է. Ադրբեջանցի քաղաքագետ

«Իրավիճակը  կրկնվում է.1994 թվականին հայերի մոտ էր նման իրավիճակ, երբ ասում էին՝ հայերը հաղթել են ճակատամարտը, բայց ոչ պատերազմը, նույնը կարելի է ասել այսօր Ադրբեջանի դեպքում՝ հաղթել է ճակատամարտը, ոչ թե պատերազմը»,- Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովին տեսակապի միջոցով ասաց ադրբեջանցի քաղաքագետ, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հակամարտությունների կառավարման և միգրացիայի վարչության պետ Արիֆ Յունուսովը։


Նա ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղը նախկինի պես Ադրբեջանի հսկողության տակ չէ, ինչը  նշանակում է, որ կլինեն բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։


«Ամենակարևորը՝ այն, ինչ թույլ չտվեց Հեյդար Ալիևը, ով ամեն ինչ արեց, որպեսզի ռուսական զորք  չլինեն շրջանում, հիմա 25 տարի անց Իլհամ Աիևը թողեց՝ թեկուզ խաղաղապահների կարգավիճակով, թեկուզ 5 տարով։


Ղարաբաղյան հակամարությունը  լուծված չէ»,- ասաց ադրբեջանցի քաղաքագետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր