Մեկնարկեց Ավագ շաբաթը՝ Ավագ երկուշաբթի «Անիծված թզենու» հիշատակության օրն է          Մեր ժողովուրդը վճարում է ամենաբարձր գինը, ՌԴ-ն սպանել է 100,000 ուկրաինացի զինվոր, 13,000 խաղաղ բնակիչ և ավելի քան 600 երեխա       Մարտուն Գրիգորյանն ավագանու անդամության իքնաբացարկ է հայտնել    

08 հոկ 2021 16:58

«Զանգեզուրի միջանցք» թյուրքական ծրագրի բացառումը միավորում է անգամ աշխարհաքաղաքական ախոյաններին.արաբագետ

Թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Իրանի դեմ սանձազերծված բազմաշերտ արշավի առանցքային պատճառներից մեկն էլ այն է, որ Թեհրանը տարածաշրջանային դերակատարներից միակն է, որը Երևանի հետ միասին բացեիբաց դեմ է հանդես գալիս տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման միջանցքային թյուրքական նախագծին («զանգեզուրի միջանցք»)։ Այս մասին գրում է արաբագետ Արմեն Պետրոսյանը։

«Չի բացառվում, որ լարվածության շարունականության ապահովման միջոցով Անկարա-Բաքու դաշինքը նպատակ է հետապնդում որևէ փուլում ենթադրվող բանակցային ձևաչափում Թեհրանի դեմ հստակ պահանջ դնել՝ հրաժարվելու «զանգեզուրի միջանցքի» ծրագիրը բացառելու ուղեգծից։

Մինչդեռ իրանական կողմի դիրքորոշումը, առնվազն առայժմ տեղ գտած դիվանագիտական մանևրներից և հռետորաբանությունից դատելով, տրամագծորեն հակառակ ուղղությամբ է։ Պաշտոնական Թեհրանն իր շարունակական հայտարարաություններով ոչ միայն շարունակում է գուժել «միջանցքային քողի» ներքո տարածաշրջանում սահմանային փոփոխությունների հեռահար ծրագրերի անթույլատրելիության մասին, այլև այս ուղեգծի իրացման ճանապարհին փորձ է կատարում ձևավորելու որևէ միասնական հակաթյուրքական առանցք՝ առայժմ գոնե Կովկասում և Մերձավոր Արևելքում։

Եվ չնայած արտաքուստ նաև Արևմուտքի շահերից է բխում Բաքվի հանդուգն ու սանձարձակ վարքը Թեհրանի նկատմամբ, բայց այնուամենայնիվ, ակնհայտ է, որ առնվազն «զանգեզուրի միջանցքի» բացառման հարցում կա լուռ համախոհություն, որը բացահայտ կերպով երևում է նաև Հայաստանում Իրանի ու արևմտյան առանցքային պետությունների (ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիա) դիվանագիտական ներկայացուցչությունների` հաճախ նմանվող նպատակային գործունեության արդյունքում»,-գրել է Արմեն Պետրոսյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր