Պատերազմի հետևանքով բռնի տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու վերաբերյալ պայմանագրերում կեղծ տվյալներ են ներառվել. պատճառվել է 1.195.200 դամի վնաս
Դեպքի առթիվ ԱՀ ԱԱԾ կողմից հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն/, 334-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական անփութություն/ և 345-րդ հոդվածի 1-ին մասով /պաշտոնեական փաստաթղթերի կեղծում և օգտագործում/ նախատեսված հանցանքների հատկանիշներով:
