Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

11 հոկ 2021 10:01

Օրենբուրգում զանգվածային մահվան պատճառով ադրբեջանցիներ են ձերբակալվել

Օրենբուրգում ալկոհոլի օգտագործման հետևանքով մահացածների թիվն աճել է՝ հասնելով 32-ի։ Մի քանի տասնյակ մարդ էլ գտնվում է վերականեդանացման բաժանմունքում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանում երեք ադրբեջանցի է ձերբակալվել։ Նրանք մեղադրվում են ապրանքերի արտադրության համար, որոնք չեն համապատասխանում պահանջներին։

Ալկոհոլից թունավորման մասին լուրերը սկսեցին շրջանառվել հոկեմբերի 7-ից։ Իրավապահները բացահայտել են արտադրամասն ու առգրավվել մոտ 600 լիտր ալկոհոլ։

Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ Օրենբուրգի մարզի մի քանի բնակավայրերում կեղծված ալկոհոլային խմիչքով զանգվածային թունավորման մասին: Ըստ նախնական վարկածի՝ ալկոհոլը վաճառվել է Վոկզալնոե մայրուղու փողոցի երկայնքով տեղակայված Օրսկ քաղաքի առևտրի բազայից: Այնտեղ կա պահեստ, որտեղ խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են 0.5 լ տարողունակությամբ 1279 ապակե և պոլիէթինելային շշեր, որոնք պարունակել են անհայտ ծագման սպիրտ: Բոլոր տարաների վրայից բացակայել է անհրաժեշտ մակնշումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր