Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

11 հոկ 2021 10:31

Ադրբեջանցիները ռուսական կողմի ճնշումներից հետո, ձերբակալել են դիպուկահարին, որը սպանել էր Արցախում հայ գյուղացուն

Ինչպես հայտնում է հայտնի տելեգրամյան ալիքը (Mika Badalyan)՝ ադրբեջանցիները ռուսական կողմի ճնշումներից հետո, ձերբակալել են դիպուկահարի, ով երեկ սպանել էր Արցախում հայ գյուղացուն և «ներողություն» հայտնել ամենաբարձր մակարդակով ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։


«Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա իրականում սա ոչ մի կերպ չի նշանակում, որ ադրբեջանցիները վերջապես որոշել են «մարդ դառնալ» և դադարել հակահայկական քաղաքականությունը։
Հակառակը…
Ես համոզված եմ, որ ադրբեջանցի դիպուկահարը ստացել էր հստակ հրահանգ ՍՊԱՆԵԼ խաղաղ հայ գյուղացուն։


Այլ բան է, որ ռուսները հայի սպանությունը չեն համարում "նորմալ" երևույթ, քանզի հեռու են թուրք֊ադրբեջանական վայրենիների ֆաշիստական գաղափարախոսությունից։


Կարծում եմ, որ ռուսները շատ կոշտ պայմաններ են դրել ադրբեջանցիների առաջ և վերջիններս ուղղակի ստիպված են եղել արձագանքել։
Հիմա մնաց երկու կարևոր հանգամանքներ պարզվեն։


Դիպուկահարին իրականում ձերբակալե՞լ են ։


Եթե այո, ապա արդյոք պահանջելու է ադրբեջանցիներից հայկական կողմը, որ մարդասպանին հանձնեն Արցախի իշխանություններին։


Հ.Գ. Ե՞րբ են Ադրբեջանի իշխանությունները ձերբակալելու ԲՈԼՈՐ այն ադրբեջանցիներին, որոնք տանջում, սպանում, խոշտանգում էին հայ գերիներին, կանանց, երեխաներին, տարեցներին և ի վերջո ե՞րբ են ադրբեջանցիները պատրաստվում ռադները քաշել Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքներից»,-գրել է Արման Աբովյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր