Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

11 հոկ 2021 12:03

Զգուշացրել ենք ադրբեջանցիներին, որ Իսրայելի ներկայությունն իրենց երկրում չի բխի տարածաշրջանում խաղաղության շահերից. Իրանի ԱԳՆ

Իրանի արտգործնախարարը, խոսելով ԻՀՊԿ-ի «Քուդս» բրիգադի հանգուցյալ հրամանատար, գեներալ-գնդապետ Ղասեմ Սոլեյմանիի մասին, նշել է, որ նահատակ Սոլեյմանին ահաբեկչության դեմ պայքարում ազգային և համաշխարհային հերոս էր:


Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը կիրակի երեկոյան լիբանանյան Almanar հեռուստաալիքին տված հարցազրույցում հիշեցրել է գեներալ Սոլեյմանիի աջակցությունը Արևմտյան Ասիայում դիմադրության խմբերին՝ նշելով, որ նահատակ Սոլեյմանիին հաջողվել էր ահաբեկչության դեմ պայքար սկսել Լիբանանի «Հըզբոլլահս»-ի, իրաքյան սիրիական և լիբանանյան աշխարհազորայինների հետ համագործակցությամբ:


Հարցազրույցում նա նաև նշել է երկրի հյուսիսարևմտյան շրջաններում իրանական զորավարժությունների անցկացման մասին։ «Այս ռազմական վարժանքների ուղերձը խաղաղությունն ու բարիդրացիությունն է հարևանների համար և սիոնիստների ու թաքֆիրիթների ներկայության կանխարգելումը տարածաշրջանում»,- ասել է Իրանի արտգործնախարարը:


Ընդգծելով, որ Իրանի քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության սկզբունքի վրա, նա նշել է. «Իրանը Ադրբեջանին հայտարարել է, որ ահաբեկիչների և սիոնիստական ռեժիմի ներկայությունը այդ երկրում չի բխի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության շահերից»:


Նշելով, որ սիոնիստական ռեժիմը, հավանաբար, լսել է Դիմադրության ճակատի ուղերձը, Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը հավելել է. «Սիոնիստական ռեժիմը փակվել է «օկուպացված տարածքներ» անվամբ մեծ բանտում և կարող է շարունակել իր ծավալապաշտությունը տարածաշրջանում»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր