Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին          Տեսանյութ․Սուրբ Սարգիս զորավարի մասունքակիր աջը Սուրբ Սարգիս եկեղեցում, ով է Սուրբ Սարգիսը և ինչ սխրանքներ է գործել       Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով    

11 հոկ 2021 16:04

1 հայի դիմաց թշնամին պետք է 4-5 անգամ ավելի շատ տուժի, հակառակ դեպքում..միայն համարժեք պատասխան.պետական ռազմավարություն է պետք

Ադրբեջանցի դիպուկահարը իբրև թե ձերբակալվել է, այդ երկրի իշխանությունն էլ իբրև թե ափսոսանք է հայտնել Մարտակերտի բնակչի սպանության համար։ Սա ռուսական կողմի բացահայտ ճնշման տակ, սակայն հաշվի առնենք, այն պայմաններում, երբ Արցախի բնակիչը զոհվել է ռուս խաղաղապահի ներկայությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող, վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։ 

«Իսկ եթե հայ բնակչի սպանության ժամանակ ռուս խաղաղապահներ չլինեի՞ն այնտեղ։ Արդյո՞ք հաջորդած գործողությունները նույնը կլինեին։

Ռուսների հետ, իհարկե, պետք է համակարգված աշխատել ու համագործակցել, բայց երբեք չմոռանանք, որ 1 հայի դիմաց թշնամին պետք է 4-5 անգամ ավելի շատ տուժի, որպեսզի այլևս չդիմի նման սադրանքի։

Հակառակ դեպքում պարբերաբար կլինեն սպանություններ ու դրան հաջորդող իբրև թե ձերբակալություններ ու իբրև թե ափսոսանք, դատախազությունը քրեական գործ կհարուցի, ռուս խաղաղապահներն էլ կդատապարտեն։ Հետո՞։

Սեփական փորձով եմ համոզվել, թշնամուն միայն համարժեք պատասխան է պետք տալ։ Սա պետք է լինի պետական ռազմավարություն։

Թշնամին միայն այդ լեզուն է հասկանում։ Հետո մենք էլ կձերբակալենք սխալմամբ ադրբեջանցի զինվոր սպանողին ու ափսոսանք կհայտնենք»,- գրել է Հոխիկյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր