Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

12 հոկ 2021 15:32

Փաշինյանը անսպասելի «առողջական խնդիրների» պատճառով կհեռանա և վարչապետ կդառնա Ալեն Սիմոնյանը

Առաջին հայացքից տպավորություն է, թե իշխանությունները կարողացել են արտահերթ ընտրություններով իրենց առաջ դրված խնդիրը լուծել ու հիմա Նիկոլ Փաշինյանի աթոռին ոչինչ չի սպառնում։

Իշխանության ներսում շատ լավ են հասկանում, ավելի շուտ աշխարհաքաղաքական համապատասխան կենտրոններից հասկացրել են, որ կարճ ժամանակ անց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն իր գործն ավարտին հասցնելուց հետո առողջական խնդիրներին հղում տալով պետք է թողնի վարչապետի պաշտոնը։

Իշխող թիմի ներսում Փաշինյանի «անսպասելի» այս հեռացմանն են պատրաստվում ընտրություններից անմիջապես հետո։

Իշխանական թիմն ունի մեկ թեկնածու, իսկ ավելի շուտ նրանց առաջարկել են մեկ թեկնածու, ընդ որում իրենք այդ առաջարկը մերժելու հնարավորություն չեն ունեցել։ Ըստ այդ տարբերակի, Փաշինյանի անսպասելի «առողջական խնդիրների» դեպքում վարչապետի պաշտոնում կընտրվի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հենց այս նպատակի համար էլ ընտրվել է ԱԺ նախագահի պաշտոնում և հենց իր դիրքերի ամրացման համար է, որ որոշակի տնտեսական պրեֆերենցիաներ է ստացել, որոնցով զբաղվում է իր կրտսեր եղբայրը։ Ալեն Սիմոնյանը, սակայն, ըստ այդ պլանի լինելու է ձևական ֆիգուր՝ նա կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, տնտեսական պրեֆերենցիաներ կստանա, կունենա տեղակալներ, օգնականներ, ավելի մեծ աշխատակազմ և աշխատավարձ, բայց երկրի իրական կառավարումը իր ձեռքը չի լինի։ Սիմոնյանը նախատեսված ժամկետում ևս կհեռանա և իրեն արդեն հերթական ընտրություններով կգա փոխարինելու այն մարդը, ում վրա հիմնական խաղադրույքն է արել Ռուսաստանի Դաշնությունը։ Ալեն Սիմոնայնն այդ ընտրություններից հետո կղեկավարի ընդդիմադիր Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը ԱԺ-ում և կդառնա ԱԺ փոխնախագահներից մեկը։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Ալեն Սիմոնյանի Փաշինյանից հետո վարչապետ դառնալու ծրագիրը կչեղարկվի միայն մեկ դեպքում, եթե գործող ընդդիմադիր ուժերը գան համաձայնության, որ Փաշինյանին անսպասելի «առողջական խնդիրների» դեպքում փոխարինի այն հիմնական թեկնածուն, որի վրա ինչպես ադրեն նշեցինք իր հիմնական խաղադրույքն է արել Ռուսաստանի Դաշնությունը։ Ստացվում է, որ այս պահին գնդակը ընդդիմության դաշտում է։

Աղբյուրը՝politik.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր