Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային          էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք       Հայաստանը, գուցե ժամանակավորապես, վերացնում է Ադրբեջանի կողմից նոր պատերազմ սկսելու հիմքը .Լավ չէ, իհարկե, բայց կարող էր և ավելի վատը լինել    

12 հոկ 2021 15:47

Կարևոր՝ բոլոր վարորդների համար․ նոր կարգն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 16-ից

Տրանսպորտային միջոցների պետական համարանիշերի հատկացման ու հաշվառման վերաբերյալ կառավարության որոշման վերաբերյալ փոփոխությունն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 16-ից։


Փոփոխություն և լրացում կատարվել է Կառավարության 2010 թ-ի սեպտեմբերի 9-ի 9-Ի N 1251-Ն որոշման մեջ։


Իրավաբան․net-ը հայտնում է, որ փոփոխությունների համաձայն, կորած զույգ համարանիշերի, իսկ եթե սույն կարգի 12-րդ կետի համաձայն (թեթև մարդատար և բեռնատար ավտոմոբիլներին ու ավտոբուսներին հատկացվում են թվերի ու տառերի միևնույն հավաքածուն պարունակող 2 (դիմացի և հետին), իսկ մոտոտրանսպորտային միջոցներին, տրիցիկլերին, քվադրիցիկլներին, մոպեդներին, կցորդներին ու կիսակցորդներին՝ մեկ համարանիշ) հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը` հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ (օրինակ` առաջին անգամ վերաթողարկվելու դեպքում` գրառվում է 1), կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր։


 
 
Կարգի 22-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն՝ զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ` առանց հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանի, իսկ զույգ համարանիշերից մեկի երկրորդ և ավելի անգամ կորստյան դեպքում դրանց կրկնօրինակները հատկացվում են սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով: Այդ դեպքերում մինչև կրկնօրինակի հատկացումը հատկացվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով։


Իսկ 21-րդ կետը սահմանում է, որ կորած զույգ համարանիշերի, իսկ եթե սույն կարգի 12-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ (օրինակ` առաջին անգամ վերաթողարկվելու դեպքում` գրառվում է 1), կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:


 
Տրանսպորտային միջոցների համարանիշեր հատկացնելու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով (12.000 դրամ), իսկ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար։


Կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք սահմանված կարգով ենթակա են ոչնչացման` բացառությամբ մեծ պահանջարկ ունեցող կորած զույգ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը հատկացված չլինելու դեպքերի։


Այս կարգի 30-րդ կետը ևս խմբագրվել է, ըստ որի՝ մեծ պահանջարկ ունեցող՝ կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք կրկին տրվում են այն կրող տրանսպորտային միջոցին, եթե տրանսպորտային միջոցը մինչև այդ հաշվառումից չի հանվել, իսկ հաշվառումից հանված լինելու դեպքում՝ կարող են հատկացվել մինչև տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելը տվյալ համարանիշերն օգտագործելու իրավունք ստացած անձին կամ նրա համաձայնությամբ՝ վերջինիս մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցին: Եթե կորած համարանիշերի փոխարեն տրվել են նոր համարանիշեր, ապա, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկությամբ, դրանք կարող են փոխարինվել հայտնաբերված համարանիշերով` հայտնաբերման մասին սեփականատիրոջը տեղեկացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Նշված ժամկետը լրանալուց հետո կամ սեփականատիրոջ կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում հայտնաբերված համարանիշերը սահմանված կարգով կարող են հատկացվել այլ անձի (ներառվում են ազատ համարանիշերի ցանկում):


Կարևոր է նշել նաև, որ սա տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր