Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

12 հոկ 2021 16:04

Դուք ինչո՞ւ դիմակ չեք դնում, պատասխանը եղավ՝Ես համ պատվաստվել եմ, համ վարակվել եմ, խոստանում եմ՝առանց պատվաստման նույնիսկ ԱԺ շենք չեն մտնելու

Այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության հրավիրած ասուլիսի ընթացքում պատգամավորները հատկապես մեծ ուշադրություն դարձրեցին պատվաստումների թեմային: Եվ, թերևս, թեման լրացնելու նպատակով էլ հենց  ասուլիսի պահին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բոլորի համար անակնկալ մտավ սենյակ, կարճ հայտարարություն արեց, որ շուտով  մարդիկ, որոնք պատվաստված չեն, ԱԺ շենք մուտք չեն գործի։ Հայտարարությունից հետո ԱԺ նախագահը շարժվեց դեպի սրահի դուռը: Ասուլիսին ներկա լրագրողները, բնականաբար, հետևեցին Ալեն Սիմոնյանին, այդ ընթացքում ասուլիսն էլ ավարտվեց: Լրագրողի հարցին, թե ինչու ԱԺ նախագահը դիմակ չի դնում, հնչեց հետևյալ պատասխանը.


«Ես համ պատվաստվել եմ, համ վարակվել եմ»:




Նա  զուգահեռաբար նկատեց, որ լրագրողն էլ է առանց դիմակ:  Իսկ երբ լրագրողն ասաց, որ ինքը դիմակ կկրի այն ժամանակ, երբ դիմակ կրի  Ալեն Սիմոնյանը, ԱԺ նախագահը հակադարձեց. «Ես Ձեզ խոստանում եմ, շատ կարճ ժամանակ անց Հայաստանում մարդիկ առանց պատվաստման չեն կարողանալու տարբեր տեղեր գնալ, այդ թվում՝ ԱԺ շենք մուտք գործել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր