Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

13 հոկ 2021 12:58

Փառք Աստծո, որ Արցախում են գտնվում ՌԴ խաղաղապահները, բայց նրանց գոյությունն էլ հեռանկարային առումով անորոշության մեջ է գտնվում

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվում է «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ. մեկ տարի անց. հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով հանրային քննարկում։  Մինչ քննարկման անցնելն, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակը:


Պատգամավորը հայտարարեց, որ քննարկումը նախաձեռնել են, քանի որ մինչ օրս հստակ չէ Հադրութի անկման հանգամանքները, իսկ բռնագաղթածների սոցիալական խնդիրները լիարժեք չեն լուծվում:


«Այս միջոցառումն անցկացնում ենք չափազանց բարդ իրավիճակում, երբ ՀՀ-ի և ԱՀ-ի շուրջ անվտանգության միջավայրն ավելի փխրուն է դարձել»,- բացման խոսքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հավելեց, որ արտաքին և ներքին սպառնալիքներն արդեն Հայաստանի սահմանից ներս են և դոփում են մեր դռները, հետևաբար՝ պետք է համապատասխան որոշումներ ընդունել առկա խնդիրները լուծելու համար:


Նա հայտարարեց, որ արդեն մեկ տարի է անցել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից, բայց պետության կողմից որևէ գնահատական չի հնչել, քանի որ պետական մարմինների կողմից արվել են բազմաթիվ սխալներ և բացթողումներ և իշխանություններին դժվար է սեփական գործողություններին գնահատական տալ:


Սեյրան Օհանյանի խոսքով՝ հայկական պետությունները միշտ էլ գտնվել են գերտերությունների կիզակետում, բայց այսօրվա վիճակը նախկինից տարբերվում է նրանով, որ Թուրքիան է ներխուժել տարածաշրջան և փորձում է ազդել Հայաստանի և Արցախի վրա՝ իր խնդիրները լուծելու համար:


Պաշտպանության նախկին նախարարը հայտնեց, որ իշխանություններն ավելի շատ ներքին անվտանգությանն են ուշադրություն դարձնում, քան սահմանին տիրող անվտանգային խնդիրներին:


Նրա խոսքով՝ իշխանությունները բավարար աշխատանք չեն տանում նաև պատերազմի հանցագործություններին գնահատական տալու, ինչպես նաև՝ գերիների հարցերին:


Սեյրան Օհանյանը հայտնեց, որ տեղահանվածների խնդիրն առանձնանում է երկու առումով՝ հայրենիքի կորստով և քաղաքացիների սոցիալական խնդիրներով:


«Փառք Աստծո, որ Արցախում են գտնվում ՌԴ խաղաղապահները, բայց նրանց գոյությունն էլ հեռանկարային առումով անորոշության մեջ է գտնվում և մենք պետք է  համատեղ քննարկենք և որոշումներ ընդունենք հետագա անելիքների վերաբերյալ»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ կարևորելով քննարկման արդյունքում համապատասխան եզրակացությունների հանգելը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր