Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 հոկ 2021 11:47

Հետքովիդային համախտանիշի երկարաժամկետ հետևանքները կարող են լինել ամենալուրջը

Հետքովիդային համախտանիշի երկարաժամկետ հետևանքները կարող են լինել ամենալուրջը. թոքային հյուսվածքի ֆիբրոզը և երիկամային անբավարարությունից մինչև սրտամկանի բորբոքում, առիթմիա, լյարդի վնասում, կոգնիտիվ խանգարումներ, հոգեկան խանգարումներ, որոնք ուղեկցվում են տրամադրության կտրուկ փոփոխությամբ և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թոքաբան Նունե Ազիզյանը:


«Բավականին հաճախ սկսել ենք հանդիպել հետքովիդային երկար տևող տարբեր ախտաբանական դրսևորումների, որոնք համակարգվել են որպես հետքովիդային համախտանիշ:




Երկարաժամկետ հետևանքները կարող են լինել ամենալուրջը. թոքային հյուսվածքի ֆիբրոզը և երիկամային անբավարարությունից մինչև սրտամկանի բորբոքում, առիթմիա, լյարդի վնասում, կոգնիտիվ խանգարումներ, հոգեկան խանգարումներ, որոնք ուղեկցվում են տրամադրության կտրուկ փոփոխությամբ և այլն։


Դրսևորումները շատ տարբեր են և տևողությունը նույնպես: Առավել հաճախ պացիենտները գանգատվում են համի/հոտի խանգարումներից կամ երկարատև կորստից: Մյուսները ունենում են կոգնիտիվ, այսինքն ուղեղային տարբեր պրոցեսների խանգարումներ, այդպիսիք ինչպիսիք են հիշողության խանգարումները, բառերի շփոթումը, կոնցենտրացիայի պակասը: Նաև հաճախակի հանդիպող ախտանշան է մկանների և հոդերի շրջաններում ցավերը:


Ախտանիշների առկայությունը, ինչպես նաև վերականգնման պրոցեսը խիստ անհատական է և չկա միասնական մոտեցում բոլոր պացիենտներին, ուստի վերականգնողական բուժումը կազմվում է անհատական», - գրել է մասնագետը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր