Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

14 հոկ 2021 14:52

Ոչ մի դեպքում խոսք չի կարող լինել զիջման, պայքարից հրաժարվելու մասին. Աքարը՝ Սիրիայում հնարավոր ռազմագական գործողության մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային պաշտպանության համալսարանի 2021-2022թթ. ուստարվա բացման արարողության ընթացքում ելույթ ունենալիս, անդրադարձել է հարակից տարածաշրջաններում՝ մասնավորապես Սիրիայում, Թուրքիայի քաղաքականությանը և հնարավոր քայլերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


Աքարը, խոսելով Սիրիայում թուրքական ԶՈՒ-ի հնարավոր ռազմական գործողության մասին, ընդգծել է, որ երբ ժամանակը գա պաշտպանելու Թուրքիայի իրավունքները և շահերը, դրանց տեր կանգնելու համար կանեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է:


«Այս հարցում թող ոչ ոք չկասկածի: Ոչ մի դեպքում խոսք չի կարող լինել զիջման, պայքարից հրաժարվելու մասին: Մեր պարտքն է պաշտպանել մեր ազնվական ազգի իրավունքներն ու օրենքի ամեն տառը: Այս առումով մինչև այսօր անհրաժեշտ ամեն բան արել ենք և շարունակելու ենք անել»,-շեշտել է Աքարը:


Նրա պնդմամբ՝ Թուրքիան հարգում է իր բոլոր հարևանների սահմանները և ինքնիշխանությունը, սակայն եթե կան առանց խոչընդոտների գործող ահաբեկիչներ, ապա Թուրքիան ստիպված է գործել:


Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ամբողջ աշխարհում և տարածաշրջանում լուրջ զարգացումներ ու փոփոխություններ են տեղի ունենում այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսիք են պաշտպանական և անվտանգային հարցերը:


Աքարը շեշտել է, որ ուշադիր հետևում են բոլոր զարգացումներին ամբողջ աշխարհում՝ հատկապես Իրաքում, Սիրիայի հյուսիսում, Էգեյան ծովում, Արևելյան Միջերկրականում և Կիպրոսում:


Հիշեցնենք, որ Սիրիայում նոր հնարավոր ռազմական գործողություն սկսելու մասին ակնարկել էին նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր