Իրավապահ մարմինները հայտնվել են փակուղու առաջ,նրանք չեն կարողանում անգամ ենթադրյալ սպանություն կատարած անձանց գտնել. «Ժողովուրդ»

Մասնավորապես, խոսքը հունիսի երկուսին «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց տեղի ունեցած սպանության մասին է։ Ճիշտ է, այստեղ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնի է, և հետախուզում է հայտարարված, սակայն նրան այդպես էլ չեն գտել։ Նման իրավիճակ է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդու մասնակցությամբ միջադեպի և «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի սպանությունների գործերով։
Ստացվում է՝ վերջերս ավելացել են կրակոցները, հարցերը այդկերպ լուծելու տարբերակը, սակայն դրա հետ մեկտեղ այդ գործերը դժվար են բացահայտվում, կամ, ինչպես այս դեպքերում է, միայն հետախուզում է հայտարարվում, իսկ ենթադրյալ հանցագործներն արդեն անհասանելի են լինում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում