Վթարի է ենթարկվել թիվ 46 համարի ավտոբուսը, կա երեք տուժած          Հունիսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 20-ի համար    

15 հոկ 2021 12:11

Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում կրակ է բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը:

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր