Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 6-ի համար          Ապրիլի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին    

15 հոկ 2021 13:39

19-ամյա ադրբեջանցի զինծառայողը , ում պատճառով երեկ լուրջ փոխհրաձգություն եղավ, սպանվել է ոչ թե հայկական, այլ ադրբեջանական գնդակից

Ադրբեջան Պոստֆակտում տելեգրամի ալիքը հայտնում է, որ Ադրբեջանական բանակի զինծառայողը, ում պատճառով երեկ լուրջ փոխհրաձգություն եղավ Արցախի և Ադրբեջանի օկուպացրած տարածքների շփման հատվածում, Գորանբոյի շրջանի Բորսուլու գյուղի բնակիչ, 19-ամյա Համզաև Աֆղան է:

Տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական խրամատում միջանձնային վեճ է եղել, որի հետևանքով ադրբեջանցիները իրար վրա են կրակել: Վերոնշյալ օկուպանտը սպանվել է ոչ թե հայկական, այլ հենց իրենց՝ ադրբեջանական գնդակից:

Միջանձնային վեճ եղել է նաև երեկվա միջադեպից 2 օր առաջ»։
armday.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր