«Զանգեզուրի միջանցքը» շահեկան է ոչ միայն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար          Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, ՀԷՑ-ն այս վիճակին հասցնող պաշտոնյաներից մեկը նա       ՌԴ-ում հանքափորներին տեղափոխող ավտոբուսն ընկել է ձորը, կա 14 զոհ    

16 հոկ 2021 10:42

Զգուշացեք սատանայի՝ թանկ նստող թակարդներից․․ Իրանի ԱԱԾ-ի արձագանքը Ալիևի մեղադրանքներին

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին անհիմն հայտարարությունների, Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տվել զգուշանալ «սատանայի՝ թանկ նստող թակարդներից»:

Շամհանին Twitter-ում գրել է. «Հարեւանների սկզբունքների եւ պահանջների անտեսումը եւ կեղծ ու ապակառուցողական հայտարարությունները՝ բարության եւ խոհեմության նշան չեն։ Միջազգային հանրության կողմից թմրամիջոցների դեմ պայքարի հերոս ճանաչված երկրի հասցեին մեղադրանքն այլ ազդեցություն չունի, քան խոսողի խոսքերի հերքումը: «Զգուշացեք սատանայի՝ թանկ նստող թակարդներից»:

Ադրբեջանի նախագահը Հայաստանին և Իրանին երեկ մեղադրել էր ապօրինի թմրաշրջանառության մեջ՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների գագաթնաժողովում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր