Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

16 հոկ 2021 13:21

Հայաստանից մեկնելիս covid-19-ի թեստը եղել է բացասական,սակայն Տոկիոյում մեկուսացրել են,թեստը դրական է եղել, Ֆեդերացիան էլ պնդում է՝ սխալ է թեստի արդյունքը

Մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հնարավոր է չմասնակցի Աշխարհի Առաջնությանը: 


Հայաստանից մեկնելիս Դավթյանի covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես Հանեդա օդանավակայանում կրկին հանձնել է Covid-19-ի թեստ և այնտեղ Դավթյանի թեստը եղել է դրական:


Ֆեդերացիայից հայտնում են, որ Դավթյանը չունի ոչ մի ախտանշան և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոյում:


«Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19 թեստ վերցնեն, քանի որ մենք համարում ենք այդ թեստի պատասխանը սխալ, սակայն նրանք դեռ հրաժարվում են կրկին թեստավորել:


Այս ԱԱ-ն ոչ պատշաճ կերպով է կազմակերպված»,-նշել են ֆեդերացիայից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր