Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

18 հոկ 2021 10:04

Պետդումայի պատգամավորը կոչ է արել արգելել չամուսնացած ռուս կանանց այցելել Թուրքիա

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը «Говорит Москва» ռադիոկայանի եթերից առաջարկել է արգելել չամուսնացած ռուս կանանց արձակուրդ մեկնել Թուրքիա: Նրա խոսքով՝ տեղացի տղամարդիկ հայտնի են իրենց «ոչ լավագույն վարքագծով» և անընդհատ փորձում են «կանանց հարբեցնել թունդ խմիչքներով»:

«Շատ հաճախ ռուս աղջիկների մոտ կա չհասկանալու խնդիր, երբ ենթարկվում են թուրք գայթակղիչների սիրահետումներին: Նրանք երգեր են երգում մեծ սիրո մասին, իսկ հետո երեխան դառնում է թուրք փաշայի սեփականությունը, իսկ մայրը՝ լիովին իրավազուրկ»,-ասել է պատգամավորը ՝ հավելելով, որ նման բողոքները «շատ են», ուստի՝ չամուսնացած ռուս կանանց պետք է արգելել մեկնել Թուրքիա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր