Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

18 հոկ 2021 14:46

Մեր բանակն ամուր կանգնած է իր տեղում. Ադրբեջանն ամրաշինական աշխատանքներ չի իրականացնում. որտեղ իրենք առաջ են եկել, մխրճված են մեր տարածքում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը վստահեցնում է՝ բանակն ամուր կանգած է իր տեղում, հակառակորդի որևէ սադրանքի չի տրվում։


«Մեր բանակն ամուր կանգնած է իր տեղում ու ոչ մի սադրանքի մենք չենք տրվում», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։


Մարզպետն ասաց, որ 2-րդ բանակային կորպուսը տնակներ է տեղափոխել, այդ տնակների տեղադրման աշխատանքներն են այժմ իրականացվում։


«Առաջիկայում բոլոր մեր դիրքերում ունենալու ենք տնակներ, որտեղ մեր զինվորները կունենան նորմալ կացարաններ։ Տնակների հարցը վերջնական կլուծվի մինչև մեկ ամսից», - ասաց մարզպետը։


Նրա խոսքով, 80 տոկոսով կացարանների խնդիրը լուծվել է։


Սարգսյանը վստահեցրեց, որ հակառակորդն ամրացման աշխատանքներ չի իրականացնում։


«Այսօր եմ զրուցել մեր կորպուսի հրամանատարի հետ, նման բան գոյություն չունի։ Այն հատվածներոմ, որտեղ իրենք առաջ են եկել, մխրճված են մեր տարածքում, այնտեղ իրենք ամրաշինական աշխատանքներ չեն իրականացնում։ Իրենց մոտ տեղափոխել են վառելափայտ, երևի, արդեն պարզ է, թե ինչի համար», - ասաց Գեղարքունիքի մարզպետը։


Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները։


«Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ», - նշել էր ՄԻՊ-ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր