Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

18 հոկ 2021 15:02

Միջազգային ատյաններում ադրբեջանցիները հայկական կողմին հակադարձելով՝ մեջբերում են Փաշինյանի խոսքերը...պաշտոնյաներին արգելված է շփվել ընդդիմության հետ

Իշխանությունների հերթական կեղծիքն է բացահայտվել, այս անգամ՝ Վրաստանի վարչապետի շուրթերով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը և մանրամասնեց՝ ի՞նչ կեղծիքի մասին է խոսքը.

«Վրաստանի վարչապետը վերջերս հայտարարեց, որ միջնորդ է հանդիսանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև շփումներում, դրանից երկու օր առաջ ԱԺ-ում վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ասում էր, որ որևէ բանակցության մասին միտք անգամ լինել չի կարող, հայտնում էր բանակցությունները սկսելու իր պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի ձևաչափով: Սա նշանակում է, հերթական կեղծիքի բացահայտում է եղել՝ Վրաստանի վարչապետի շուրթերով: Այստեղ մեզ իշխանություններն ասում են, որ Ալիևի հետ չենք խոսում, սպասում ենք Մինսկի խմբի համանախագահներին, հետո այստեղ գալիս է Վրաստանի վարչապետը և ասում՝ ես ապահովում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կապը»,-ասաց պատգամավորը:

Աննա Մկրտչյանը նաև նշեց, որ միջազգային ատյաններում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները քննելիս՝ ադրբեջանցիները հայկական կողմին հակադարձում են՝ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը.

«ՀՀ-ն միջազգային ատյաններում փորձում է ապացուցել, որ Ադրբեջանը պատերազմական և էթնիկ բազմաթիվ հանցագործություններ է գործել: Դատավարության ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները մեջբերում են Նիկոլի կողմից արված հայտարարությունները։ Երբ մենք խոսում ենք ՀՀ տարածքային ամբողջականության խախտման մասին, իրենք մեջբերում են Նիկոլի խոսքերը, երբ ասում ենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաաձայնագրով պարտավորվել եք անհապաղ վերադարձնել բոլոր գերիներին, իրենք մեր ներկայացուցչին պատասխանում էին՝ մեջբերելով Նիկոլի խոսքերը, թե ինքն ասել է, որ քարտեզները տա, նոր գերիներին վերադարձնենք»:

Պատգամավորն արձանագրեց, որ Հայաստանի պատմության ողջ ընթացքում առաջին դեպքն է, որ Ադրբեջանի ներկայացուցիչները հակադարձում են հայկական կողմին ՝ հայկական ղեկավարության խոսքերով:
ՊՆ և ԳՇ ղեկավարներին, ԱԳ նախարարին և ԱԱԾ տնօրենին արգելված է շփվել ընդդիմության հետ:
Պատգամավորի արձանագրմամբ՝ Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթանցների մասին տեղեկատվություն ստանալը մեծ խնդիր է դարձել թե՛ հանրության, թե՛ ընդդիմադիր պատգամավորների համար.

«Մեկ ամիս է՝ ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել են, որպեսզի ուղղակի լսեն ԱԱԾ տնօրենին, ԱԳ, Պաշտպանության նախարարներին, ԳՇ պետին, սակայն որևէ մեկն այս պահի դրությամբ չի եկել, որպեսզի մեզ բացատրի՝ ի՞նչ է կատարվում Սյունիքում: Սա գոնե նվազագույն հիմնավոր կասկած տալիս է ենթադրելու, որ այս մարդկանց ուղղակի արգելված է շփվել ընդդիմության հետ։ Պատգամավորներն ունեն պետական գաղտնիքին տիրապետելու որոշակի աստիճանի թույլտվություն, սակայն նրանք անգամ այդ աստիճանի թույլտվության տեղեկատվությունն են խորշում մեզ տրամադրել։ Այսինքն, հրահանգ ունեն որևէ կերպ ոչինչ չմեկնաբանել, մեզ համար պարզ չդարձնել այն իրավիճակը, որը գոյություն ունի Հայաստանի շուրջ»,-ասաց Աննա Մկրտչյանը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր